
Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել
Այսօր առավոտից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը քիչ առաջ է տեսակցել Պետրոսյանին, ասում է՝ հրաժարվել է ոչ միայն սնունդ ընդունելուց, այլև բուժօգնություն ստանալուց, և հորդորել է, որ իր հետ հանդիպում-առանձնազրույց ունենան կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը: Թե որն է հանդիպման նպատակը, և ինչով է պայմանավորված հենց այս անձնանց ընտրությունը, փաստաբանը այս պահին չի ցանկանում մանրամասնել:
«Անձամբ խնդրեցի, առաջարկեցի՝ այդ քայլին չգնալ: Ասեցի՝ հարգում եմ որոշումդ, բայց հաշվի առ նաև ներկա առողջական վիճակդ: Պատասխանեց՝ շնորհակալ եմ, որ մտահգովում ես առողջական վիճակովս, սակայն սա իմ որոշումն է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը:
Մեկնաբանել