HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատության հրապարակից երեկ բերման է ենթարկվել 27 քաղաքացի

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքից բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ: Ինչպես պարզ է դառնում հրապարակված տեսանյութերից՝ նրանցից ոմանք կապ չունեին հավաքին, ինչպես, օրինակ, բերման ենթարկվելիս մի տղա հայտնեց Azatutyun.am-ին՝ գնում էր «Կասկադ» համալիր ընկերների հետ «մաֆիա» խաղալու, սակայն նրան ոստիկանական բաժին են տեղափոխում:

Ոստիկանները որևէ բացատրություն, օրենքին հղում չէին կատարում՝ նշելու, թե ինչ խախտում են կատարել քաղաքացիները, իսկ լրագրողներին հորդորում էին կապ հաստատել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն:

Քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրիք 180-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը, մասնավորապես՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը:

Ինչպես մանրամասնեցին ոստիկանության այլ ստորաբաժանումից՝ երեկ բերման է ենթարկվել 27 քաղաքացի, կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, այնուհետ բոլորին ազատ են արձակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter