
Ալեք Ենիգոմշյանը ազատ կարձակվի
«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանն ազատ կարձակվի:
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն այսօր որոշում է կայացրել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:
Դատախազության կայքից տեղեանում ենք, որ այսօր կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:
Հիշեցնենք, որ Ենիգոմշյանը ձերբակալվեց հուլիսի 27-ին եւ կալանավորվեց հուլիսի 30-ին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել