
Հուլիսյան դեպքերից տուժած 7 քաղաքացիներ շարունակում են հիվանդանոցային բուժում ստանալ
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ հուլիսյան դեպքերից տուժած 7 անձիք դեռևս շարունակում են հիվանդանոցային բուժում ստանալ:
Նրանցից վեցը քաղաքացիական անձիք են, որոնց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսը ոստիկան է, որը դեռևս ծայրահեղ ծանր վիճակում է: Հիշեցնենք, որ նա որովայնի հրազենային վիրավորում էր ստացել: Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ ոստիկանին այսօր զննելու են առաջատար մասնագետներ և հետագա բուժման ռազմավարություն են մշակելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներից հետո մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել 7 տասնյակից ավելի մարդիկ: Շատերը տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել, հեռացվել էր 17-ամյա Սայադ Հարությունյանի աչքը: Բախումների հետևանքով տուժել էին նաև լրագրողներ:
Մեկնաբանել