HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանկացել են ձուն, շաքարավազը, միսը, հացը, ձուկը, միրգը, էժանացել՝ բանջարեղենն ու կարտոֆիլը

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2011 թ. III եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում գրանցվել է 0.1-44.1 % գնաճ:

Մասնավորապես՝ ձվի գինն աճել է 44.1 %-ով, շաքարավազինը` 28.7 %, կաթնամթերքինը` 21.6 %, կենդանական ու բուսական յուղինը` 21.0 %, մսամթերքինը` 12.9 %, հացամթերքինը` 9.8 % (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 5.9 % գնաճի դիմաց), ձկնամթերքինը` 2.6 %, մրգինը` 0.1 % և այլն:

Ընդ որում՝ հացամթերքի գնաճի պայմաններում դիտարկվող ժամանակաշրջանում հանրապետություն ներմուծված ցորենի գինը 2010 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 1.0 %-ով և կազմել 94.5 դրամ 1 կգ-ի համար:

Գնանկում դիտվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում` 17.3 %: 

Մեկնաբանություններ (2)

SIMON
INCH ANENK MEKA DRSI HASHVIN A APRUM JOXOVURD@,,,,DE PITI TANKACNEN VOR @NTRAKASHARK BAJANEN CHE?
VARDAN
SUT E GNACH@ MER MOT 0,01% e EV HANRAPETAKAN KUSAKCUTUN@ TUJL CHI TA VOR JOXOVURD@ SOVI MATNVI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter