
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ևս դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ
Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում հաղթելով թուրք մարզիկին, դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանյանի մրցակիցը իտալացի Դայիգորո Տիմոնչինին էր, ում հայ ըմբիշը հաղթեց` 5-2 հաշվով։
Երկրորդ գոտեմարտում Ալեքսանյանն առանց մեծ դժվարության՝ 8։0 հաշվով գերազանցեց ռումինացի Ալին Չիուրարիուին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հաղթելով թուրք մարզիկին` բացարձակ առավելությամբ՝ 9։0, Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ։
Ալեքսանյանը եզրափակչում կմրցի Կուբան ներկայացնող Լուգո Կաբրերայի հետ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ եզրափակիչ էր դուրս եկել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել