HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարտեզագրվել ու գնահատվել են Հրազդան գետի վրա մարդածին և բնածին ճնշումները

«Հայանիստ» միջհամայնքային միավորումն իրականացրել է Հրազդան գետի ջրի որակի և քանակի բարելավման ուղղությամբ համայնքների դերի ու պրակտիկ գործողությունների որոշում, պլանավորում և իրականացում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Քաղացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի» (CASE) դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքի նպատակն էր բացահայտել Հրազդան գետի ջրին սպառնացող էկոլոգիական ռիսկերը, գնահատել ու քարտեզագրել դրանք: Սա հնարավորություն է տվել գնահատել առկա իրավիճակի ազդեցությունը բնակիչների սոցիալ-տնտեսական, առողջական պայմանների և կենսամակարդակի վրա:

Հետազոտության տարածքն ընդգրկել է Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ազատաշեն, Խաչփար, Ղուկասավան, Արբաթ, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Սիփանիկ, Հայանիստ, Նորաբաց և Հովտաշատ համայնքները: Բացահայտվել, քարտեզագրվել ու գնահատվել են Հրազդան գետի վրա մարդածին և բնածին ճնշումները, որոնց հետևանքով վատթարանում է ջրի որակը, և նվազում է որակյալ ջրի քանակը։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ էկոլոգիական ռիսկերը սերտորեն կապված են բազմաթիվ այլ հիմնահարցերի հետ, որոնք դուրս են այս ծրագրի շրջանակներից' շուկայի անազատականություն, գյուղատնտեսական վարկավորման ոչ բարենպաստ պայմաններ, գյուղատնտեսական տեխնոլոգիաների բարելավման անհրաժեշտություն, գյուղարտադրանքի մթերման խնդիրներ, էներգակիրների և ջրի բարձր սակագին և այլն։

Վերոնշյալ հետազոտությունների արդյունքները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև Հրազդան գետի աղտոտվածության խնդիրները քննարկելու նպատակով Երևանի Օրհուս կենտրոնը միջազգային, պետական և ոչ պետական, կառույցների, այլ շահագրգիռ անձանց, ԶԼՄ-ների մասնակցությամբ կազմակերպում է հանրային քննարկում:

Քննարկումը տեղի կունենա ապրիլի 29-ին' ժամը 15:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (Չարենցի 46):

Լուսանկարում Հրազդանի գետափի մի հատված է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter