
Շնող. Ավետյանների բազմանդամ ընտանիքը
Նարեկ Ալեքսանյան
Ավետյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Լոռու մարզի Շնող գյուղում: Վարուժանի ու Արմիկի չորս տղաներից երկուսը՝ Վաչագանը և Արմենը, 1992 թ.-ին զոհվել են Արցախյան պատերազմում: Մյուս եղբայրները՝ Նորայրն ու Վալենտինը, ամուսնացած են, բոլորը մեկ տան մեջ են ապրում:
Վաչիկը՝ Աշխենի գրկում
Զոհվածների անուններն այժմ կրում են Նորայրի ու Աշխենի երեխաները: Մեծն Արմենն է՝ 8 ամսական, իսկ Վաչիկն ընդամենը երեք շաբաթ առաջ է ծնվել:
Քրիստինեն ու Վալենտինը
Վալենտինն ու Քրիստինեն երեխաներ չունեն: Մեկ ամիս առաջ Վալենտինը սրտի փականային վիրահատություն է տարել: Վիրահատությունը թանկարժեք էր՝ 3 մլն 400 հազար դրամ: Ավետյանները չգիտեն, թե ով է հոգացել ծախսերը, հովանավորն անհայտ է:
Արմենը
Հետվիրահատական ծախսերը ընտանիքի համար նոր բեռ են դարձել. ամեն երկու շաբաթը մեկ անհրաժեշտ է գնել մոտ 20 հազար դրամի դեղորայք: Ավետյանների ապրուստի միջոցը թոշակն ու նպաստն են: Ընտանիքում միայն մեկ աշխատող կա՝ Նորայրը, ով օգոստոսի սկզբից որպես բանվոր աշխատում է Թեղուտի հանքում:
Վաչագանն ու Արմենը
Արմիկն ու Վարուժանը
Առողջական խնդիրներ ունի նաև տիկին Արմիկը, ով այժմ Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է. բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Հիվանդանոցում նրան խնամում է ամուսինը՝ Վարուժանը: Արմիկը կատակում է, թե իրենց ընտանիքը գյուղի հիվանդանոցի մշտական հաճախորդն է. մեկը դուրս է գրվում, մյուսն է պառկում:
Հետվիրահատական շրջանում Վալենտինին արգելված է կատարել ծանր ֆիզիկական աշխատանք, որը մինչ այդ անում էր: Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար, նա ցանկանում է կրկին զբաղվել ճագարաբուծությամբ, որը համեմատաբար թեթև է նախկինում կատարած նրա մյուս աշխատանքից՝ շինարարությունից:
Վիրահատությունից առաջ Վալենտինի անունով բացվել էր հաշվեհամար VTB բանկի Ալավերդի մասնաճյուղում.
AMD 16019032720700
USD 16019032720701
EUR 16019032720702
RUR 16019032720703
Մեկնաբանել