
Արամ Մանուկյանի վիրահատությունը ավարտվել է. վիճակը գնահատվում է բավարար
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը քիչ առաջ հայտնեց, որ արդեն ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը:
Հիշեցնենք, որ նրան երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Սա վիրահատության վերջնական փուլն էր: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: Կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների և կոտրվածքի ֆիքսում»,- նշում է Մ. Մանուկյանը:
Տնօրենի կարծիքով` Արամ Մանուկյանը դեռ մի քանի օր կանցկացնի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բարդություններից խուսափելու և պատշաճ ապաքինում ապահովելու համար:
Միքայել Մանուկյանը, դիտարկելով իրենց աշխատանքային փորձը, նշում է, որ նման վիրահատություններից հետո որևէ մեկի մոտ հաշմանդամություն չի նկատվում և Արամ Մանուկյանի առողջական վիճակում ևս նման բարդություններ չեն լինի, քանի որ վիրահատությունը անցել է նախատեսվածի պես. բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղային հարթակը ճիշտ տեղադրվել է:
Մեկնաբանել