
Աշոտ Պետրոսյանի ցավերը մեղմացել են. փաստաբան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոսոտոսի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին, ով հրազենային վիրավորման հետևանքով ոսկրային վնասվածք էր ստացել:
Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատում է բավարար։ Ասում է, որ Պետրոսյանը այս պահին ևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դժգոհություններ չունի, ցավերը մեղմացել են։
«Քիչ առաջ բժիշկներ էին այցելել Պետրոսյանին։ Որքան նրանց քննարկումից հասկացա` նրա առողջական վիճակը նորմալ է, ապաքինումը ըստ կանխատեսված կարգի է ընթանում։ Նա էլ վիրահատությունից հետո առողջական վիճակում փոփոխություն զգում է, նույնիսկ կատակով ասաց՝ էսօր պետք ա փորձեմ քայլել։ Դրանով երևի ուզում էր հավաստիացնել, որ ինքազգացողությունը լավ է։ Ամեն դեպքում, վաղ է քայլելու մասին խոսելը, քանի որ դեռ պետք է լիարժեք ապաքինվի»,- նշում է փաստաբանը։
Պապիկյանը կարծում է, որքան էլ այս պահին իր պաշտպանյալի ինքնազգացողությունը լավ է, նպատակահարամար է, որ Պետրոսյանը ապաքինման այս օրերը անցկացնի քաղաքացիական հիվանդանոցում։
Մեկնաբանել