
Մերժվեց Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Վերաքննիչ դատարանում քննվում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, որով Սեդրակ Նազարյանի նկատմամբ կանալքը որպես խափանման միջոց էր ընտրվել և մերժվել էր գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց գործով փաստաբան Լուսինե Սահակյանը:
Թե վերաքննիչ բողոքի մերժման հիմքում ինչ հանգամանք է դրվել, փաստաբանները տեղյակ չեն, քանի որ որոշումը նրանց է հանձնվելու մի քանի օրից:
Հիշեցնենք, որ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մեկնաբանել