HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ադրբեջանին «պետք է տալ հուժկու, ցավագին հարվածներ, որպեսզի նա լռի»

Ինձ համար մեկ հայ զինվորի կյանքն ավել թանկ է, քան ամբողջ ադրբեջանի բանակի: Այսօր այդ մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանցիների կողմից երկու հայ զինվորների սպանությանը:

Նրա կարծիքով` այս օրերին նման գործողությունների հիմնական պատճառը Ի. Ալիևի հայտարարությունն է, ըստ որի, իրավիճակը տարածաշրջանում կայուն չէ, կոնֆլիկտը սառեցված չէ, այլ` ակտիվ, և իրենք պատրաստ են ռազմական միջամտությամբ վերանվաճել Արցախը:

Քաղաքագետի կարծիքով` այստեղ առկա է քաղաքական առևտուր ՌԴ-ի հետ` Գաբալինի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման հետ կապված: Այդ առևտրից Ադրբեջանն արդեն որոշակի օգուտներ է քաղել: Այժմ նա փորձում է ցույց տալ իր կարևորությունը տարածաշրջանում` սպառնալով միջազգային հանրությանը` մասնավորապես` ՌԴ-ին, և Հայաստանին:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` նման գործողությունների պատճառ է նաև Հայաստանում նախազորակոչային իրավիճակը: Այդ պայմաններում Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածություն, ձեռնարկել բարոյալքմանը միտված քայլեր,  ինչը ավանդական դարձած թուրքական մեթոդ է:

Ռազմական փորձագետի խոսքերով` իրականում Ադրբեջանն ունի ավելի շատ զոհեր, և հայկական կողմից պատժիչ գործողությունները շարունակվելու են: Հակառակորդը հիմա էլ կրում է ծանր կորուստներ, և նրան ժամանակ առ ժամանակ պետք է տալ հուժկու, ցավագին հարվածներ, որպեսզի նա լռի: Հակառակորդը հասկանում է միայն ռազմական լեզուն: Ա. Հովհաննիսյանի կարծիքով` հայ հասարակությունը պետք է հասկանա, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, կան մարտական գործողություններ, որոնք երբեք չեն դադարում:

Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ հայկական կողմը վերջերս բարելավել է իր դիրքերը որոշ տեղերում, և կան փոփոխություններ: Իսկ Ադրբեջանում կորուստներն ավելի շատ են: Քաղաքագետը նշեց, որ, ըստ մամուլի իրենց հաշվարկների, այս տարվա ընթացքում ադրբեջանական զոհված զինվորների թիվը հասնում է 108-ի: Այստեղ մեծ դերակատարում ունեն հայ զինվորները: Այնինչ ադրբեջանական հասրակությունը սիրում է կոծկել իր զոհերի իրական թիվը, և իրականում դրանք ավելի շատ են:

Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքերով` եթե Ադրբեջանի գործողություններին ի պատասխան լռում են միջազգային քաղաքական գործիչները, ապա չեն լռում մամուլը և հասարակությունը: Պետք է աշխատել հատկապես քաղաքացիական հասարակության վրա, որպեսզի նա լինի պահանջատեր:

Անդրադառնալով պատերազմի վերսկսման խնդրին` ռազմական փորձագետը նախընտրեց դա որակել որպես մարտական գործողությունների ակտիվացում, քանի որ պատերազմը դեռ ընթացքի մեջ է:

Ըստ նրա` այդ հավանականությունը միշտ էլ կա և չի կարելի երբեք բացառել: Սակայն, նրա կարծիքով, ադրբեջանական կողմը պատրաստ չէ ակտիվ մարտական գործողությունների վերսկսմանը:

Հ. Մելիք-Շահնազարյանը հավելեց, որ պատերազմի վերսկսման վտանգը Ադրբեջանի կողմից է, սակայն այնտեղ հասկանում են, որ ի վիճակի չեն մարտական գործողությունների ակտիվացման դեպքում հասնել  հաջողությունների, հակառակ դեպքում չէին վարանի ամրապնդել իրենց դիրքերը:

Մեկնաբանություններ (1)

parz hay mard
Ամեն անգամ երբ լսում եմ նման լուրեր, ներվերս քայքայվում են:Ի'նչ է նշանակում, հակառակորդը չգիտեմ քանի հազար անգամ հրադադարը խախտել է կամ հակառակորդի դիպուկահարների կրակոցներից դարձյալ հայ զինվոր է զոհվել: Սա լրատվական խա'ղ է, թէ պետք է ենթադրել, որ մերոնք այս ամբողջ ընթացքում նստած հաց ու կարագ են ուտում:Նախ այդ անորոշ հակառակորդը չէ, այլ անուններ ունեցող անձինք են, որոնք հովանավորվում են իրենց վերադաս մարմինների կողմից:Հետո այդ հայտնաբերելը մեր գործը չէ, այլ հակառակորդ բաշի բուզուկներինը կամ միջազգային սուտի մուտի դիտորդներինը: Հարգարժան Սեյրան Օհանյանի ցավը տանեմ, եթե հնարավոր է, ապա այս սրբազան գործն առանց շեփորահարելու պետք է կազմակերպի:Ուրեմն մեր գործ պետք է լինի, անհապաղ մի քիչ խորքում տեղակայել հեռահար ծանր հրետանի և եթե լկտի հակառակորդը մեկ հրադադարի պատահական խախտում է կատարում, ապա այդ ուղղությամբ նվազագույնը հարյուրապատիկ հեռահար ծանր հարված հասցնել:Այդ անելու համար մեր դիրքերը շատ նպաստավոր են ու հարմար:Այդ դեպքում թող իրենց պատասխանատու վերադասները փնտրեն և գտնեն, թէ իրենցից ով էր այդ անպատասխանատու բաշի բոզուկը, որը պատահաբար հրադադարը խախտել էր:Մեր դեմ մատ թափ տվողի, թևն արմատից պիտի կտրենք, առանց հապաղելու:Հետո, սիրելի ծակ պրոֆեսորներ, մամուլում էլ քիչ անբախ զանբախ բացատրություններվ զբաղվեք, ավելի քիչ խոսեք և շատ գործ արեք:Աշխարհը միշտ նույն է, միայն ուժեղի հետ են հաշվի նստում և միայն ուժեղին են հարգում:Մնացյալ միջազգային այս ու այն կողմ խուսանավող բլա բլաները ֆոկուզ փոկուզներ են: Բոլորն էլ գառան դիմակներով պղտոր ջրում ձուկ բռնողներ են:Այս աշխարհում բարի քեռի գոյություն չունի:Ժամանակի հրամայականն է, վարկյան առ վարկյան միավորվել, կազմակերպվել ու հզորանալ:Այս հարցում բոլոր հայորդիներս պետք է միակամ, միասիրտ ու միաշունչ լինենք:Ուրիշ ճանապարհ չկա:Մենք մեզ ոչոքից չենք գերադասում, սակայն մեզ ՀԱՅ են ասում:Ուստի մեզ վրա մատ թափ տվողի թևն արմատից պիտի կտրենք, առանց հապաղելու: Աոաջ ԱՍՏՎԱԾ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter