Հետաձգվեց Վիլեն Գայֆեջյանի գործով հերթական դատական նիստը
Ամալյա Մարգարյան
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց ՀՀ ոստիկանությունն ընդդեմ «SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական նիստը. ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը չէր ներկայացել դատարան։ Հաղորդավարը նշեց, որ լիազորագիր են ներկայացնելու դատարան՝ պատճառաբանելով ներկայացուցչի բացակայության փաստը։
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը Վիլեն Գայֆեջյանի դեմ հայց է ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» G7 վերնագրով 11-րդ թողարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը արատավորելու և բարի համբավը նսեմացնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել