HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ-ն հերքում է ՀԷԿ-ի տնօրենի պնդումները

Սեպտեմբերի 12-ին Համահայկական բնապահպանական ճակատը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ակնհայտ երևում էր, թե ինչպես է փոքր ՀԷԿ-ի շահագործման արդյունքում ամբողջովին ջրազրկվել Գեղարոտ գետը։ Դրա հաջորդ օրը «Հետք»-ը հրապարակեց «Ովքե՞ր են չորացնում Գեղարոտ գետը» հոդվածը, որտեղ «Արագած-1» ՓՀԷԿ-ի տնօրեն Գառնիկ Բեյբությանը նշում է, որ հնարավոր է նման պահ լինի վթարային իրավիճակի պատճառով: «Դա պարբերական բնույթ չի կրում, քանզի մենք ունենք սանիտարական թողք, մեր ձկնուղին գործում է, ամեն ինչ ըստ օրենքի»,- ասել էր Բեյբությանը։

ՀԲՃ-ն տարածել է եւս մեկ տեսանյութ, պնդելով, որ տնօրենի խոսքերն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։

«Իրականում ոչ մի վթար էլ չկա։ ՓՀԷԿ-ը բնականոն աշխատում է՝ գետի ողջ ջուրը վերցնելով խողովակի մեջ, պատվարից ներքև գետը լրիվ ցամաքած է, սանիտարական թողքի ճանապարհն ամբողջովին փակ է, որի մետաղյա փականը բացելու պտտանիվը շղթայով կողպված է, իսկ ձկնուղի ընդհանրապես չկա։ Այսինքն խախտված են բոլոր հնարավոր օրենքներն ու նորմատիվները։

Նորից ենք ուզում կրկնել, որ Հայաստանի գետային էկոհամակարգերի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը ՓՀԷԿ-եր շահագործող գրեթե բոլոր ընկերությունների կողմից համատարած բնույթ ունի, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է իրականացնել շատ ավելի լուրջ հակազդող միջոցառումներ»,-նշված է ՀԲՃ կողմից այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀԲՃ-ի

Մեկնաբանություններ (1)

Լևոն
ՍՊ ընկերության կողմից շահագործվող ՓՀԷԿ-ում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 60լ/վրկ էկոլոգիական թողք, մինչդեռ ս/թ սեպտեմբերի 12-ին Համահայկական բնապահպանական ճակատի կայքում հրապարակված տեսանյութի հիման վրա և տեղում կատարված ուսումնասիրությամբ փաստվում է, որ ընկերությունը չի պահպանում էկոլոգիական թողքը՝ խախտելով ՋԹ պայմանները: Ընկերությունը ենթարկվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի: (2014թ. այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության 300 հազ դրամի չափով): Նշված ընկերությունների նկատմամբ ԲՊ տեսչությունը բնապահպանական օրենսդրության խախտումների համար հարուցել է վարչական վարույթ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Ջրային օրենսգրքի 302 և 34 հոդվածների պահանջները՝ ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը կվերանայի նշված ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունները: https://web.facebook.com/1379452678970091/photos/a.1379467378968621.1073741828.1379452678970091/1672303053018384/?type=3&theater

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter