HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արթուր Դավթյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Ազգային ժողովը պատգամավորների 97 կողմ, 3 անվավեր, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանին։ ԱԺ-ի 130 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 103-ը։

Դեռևս երեկ ԱԺ-ում ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ այսօր չեն մասնակցելու գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության քվերակությանը։ Սակայն ինչպես հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մասնակցել են դատախազի ընտրության գործընթացին։

Արթուր Դավթյանը ԱԺ-ի ամբիոնից շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ԱԺ-ի պատգամավորներին՝ ցուցաբերված բարձր վստահության համար։

«Գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները, դրանց արդյունավետ լուծման բարձր պատասխանատվությունը և վստահեցնում եմ, որ գիշերուզօր աշխատանքով, դատախազական ամբողջ համակարգի մասնակցությամբ, ամեն ինչ անելու եմ ՝ մեր առջև դրված խնդիրները՝ արդյունավետ լուծելու սպասումները արդարացնելու համար»,- նշեց Դավթյանը։

Գլխավոր դատախազը կրկին ցանկացավ շեշտադրել ԱԺ-ի հետ արդյունավետ համագործակցության իր պատկերացումների ու տրամադրվածության մասին, քանի որ կարծում է` գլխավոր դատախազի պատասխանատու պաշտոնում հաջողություններ հնարավոր է արձանագրել միայն այդպիսի արդյունավետ համագործակցությամբ։ 

Լուսանկարը` դատախազության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter