HY RU EN

Կոտրված կնիք և կուտակումներ. Այրումում քաղաքապետի և ավագանու ընտրություններ են

Առավոտյան ժամը 7-ին Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի 40/01 ընտրատեղամասում անցկացվեց հանձնաժողովի նիստ և կատարվեց աշխատանքի բաժանում: Ժամը 8:21-ից մինչև ժամը 8:45 հանձնաժողովի կնիքը կոտրած էր, և քվեատուփերի մոտ աշխատող հանձնաժողովի անդամը չէր կարողանում ապահովել նորմալ աշխատանք:

Առավոտյան ընտրողների կուտակումներ սկսվեցին, ընտրողների մեծ հոսք արձանագրվեց դեպի տեղամաս: Ժամը 8-ից մինչև 9:40 րոպե 40/01 ընտրատեղամասում որևէ դիտորդ չէր գրանցվել և լրատվամիջոց չէր ներկայացել:

Այրումում թիվ 40 ընտրատարածքում այսօր ընթանում են ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` Բագրատաշենի նախկին գյուղապետ Արկադի Մակյանը(ՀՀԿ), Պտղավանի նախկին գյուղապետ Արայիկ Պարանյանը(ՀՀԿ), անկուսակցականներ Արարատ Պետրոսյանը և Դավիթ Փարսադանյանը: 

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, չորս թեկնածուներից երեքը ինքնաառաջադրվել են, միայն Արայիկ Պարանյանն է առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։

Այրում քաղաքի լուսանկարը` maps.google.com/Սամվել Սիրադեղյան