HY RU EN

Ուջան. կուտակումներ, վեճ, մեկից ավելի մարդիկ քվեախցիկի մոտ

Համայնքի ղեկավարի ու ավագանու թեկնածուների ընտրությունները Արագածոտնի մարզի Ուջան համայնքի 15/2 տեղամասում անցնում են պարբերական լարվածության մթնոլորտում: Ժամանակ առ ժամանակ տասնյակ քաղաքացիներ հավաքվում են ընտրասենյակում: Քիչ առաջ վեճ ծագեց նաեւ հանձնաժողովի անդամներից մեկի ու գործող գյուղապետ Ա. Հարոյանի վստահված անձի միջեւ: Վեճին միջամտեց նաեւ հանձնաժողովի նախագահ Ավետիս Հարությունյանը: Չնայած վեճին ականատես էին բոլոր ներկաները, հանձնաժողովի անդամ Հարություն Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում խուսափեց պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել՝ նշելով, թե իր ոտն է տրորել, վիճաբանություն է ծագել: 

Պարբերաբար քվեախցիկին քաղաքացիները մոտենում են զույգերով: Այս անգամ մեր տեսացիկը ֆիքսեց, որ հարս ու սկեսուր (այս մասին հայտնեց հանձնաժողովի անդամներից մեկը) ընտրում են միասին: 

Այս պահին ընտրատեղամասում կրքերը հանդարտվել են: