HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություն` ավտոմեքենայի մեջ. քվեարկողները «հաշմանդամություն ունեցողներ են»

Մարինե Խաչատրյան

Բյուրականի թիվ 15/01 ընտրատեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ, չորս տարեց բնակիչ իրենց ընտրությունը կատարեցին։ Հանձնաժողովի նախագահ Արտաշես Մկրտչյանը, ով նաեւ գործող համայնքապետի տեղակալն է, նշեց, որ դրսում քվեարկողները հաշմանդամություն ունեցող մարդիկ էին եւ հնարավորություն չունեին ընտրատեղամաս մտնելու, սա է պատճառը, որ իրենք ավտոմեքենայի մեջ ապահովեցին քվեարկությունը։

Արսեն Հովհաննիսյանը, ով ավագանու թեկնածու Աշոտ Ասատրյանի (Նշոյի Աշոտ) վստահված անձն է, ավելացրեց.«Էսքան օգնող դեռ չի եղել, ժողովրդին սարքեցին քոռ ու անգրագետ»։
Այս ընտրատեղամասում ընտրողների պակաս չկա. ընտրատեղամասից դուրս կուտակումներ են առաջացել։ Հանձնաժողովի անդամ Նարինե Թադեւոսյանը եւ հանձնաժողովի նախագահ Արտաշես Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասացին, որ միշտ էլ բյուրականցիները հետաքրքրված են եղել ընտրություններով եւ պարտաճանաչ կերպով գալիս են ընտրության, մանավանդ երբ գիտեն, որ սա համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ են։
Այս ընտրատեղամասում այս պահի դրությամբ՝ ընտրողներին օգնողների թիվը 30-ից անցնում է։ Հաճախ էլ քվեախցիկ մտնում են ամուսիններով։ 
Այն հարցին, թե արդյո՞ք օգնողների թիվը շատ չէ, հանձնաժողովի նախագահը նշեց. «Ընտրություններով հետաքրքրվողները շատ են, ուզում են պարտադիր գան ու քվեարկեն։ Սա է պատճառը, որ իրենց հետ օգնողներ կան։ Եւ հետո՝ մենք Եվրոպա չենք, որ ամեն խնդիր լուծված լինի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter