Երկու հոգով քվեարկության 28 դեպք Վարդենիսի 14/1 ընտրատեղամասում
Այսօր Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքում շարունակվում են համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրությունները:
Վարդենիսի N 14/1 ընտրատեղամասում քվեարկության ներկայացավ համայնքի ներկայիս ղեկավար Կամո Պետրոսյանը:
Այս համայնքում ավագանու անդամի թեկնածություն է առաջադրել վեց անձ՝ Բագրատ Ասատրյանը, Ջիվան Համբարձումյանը, Կորյուն Ղազարյանը,Վահան Մակարյանը, Ռաֆիկ Մարգարյանը, Սևակ Նազարեթյանը:

Ավագանու անդամի թեկնածու Վահան Մակարյանի վստահված անձ Խաչիկ Ավետիսյանը պարբերաբար, նախքան ընտրողները կմտնեն քվեախցիկ, բացահայտ ուղղորդում է ոմանց:

Նշված ընտրատեղամասում 12: 30-ից 13:00-ի սահմաններում մարդկանց հոսքն ակտիվացավ, պարբերաբար կուտակներ էին նկատվում, ավելանում էր քվեախցիկում հարազատին օգնող մարդկանց թիվը:

15:46-ի դրությամբ՝ արձանագրվել է 28 դեպք, երբ քվեախցիկում քվեարկել են երկու հոգով:
527 ընտրողից այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցել է 315-ը:
Մարջան Չոբանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել