HY RU EN

Ուջանի տեղամասերից մեկում 5 հոգի քվեարկել է տեղամասից դուրս

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի 15/2 ընտրատեղամասում 1173 ընտրողից այս պահի դրությամբ մասնակցել է շուրջ 800-ը: Այս մասին «Հետքին» հայտնեց հանձնաժողովի նախագահ Ավետիս Հարությունյանը: Նա նշեց նաեւ, որ 5 հոգի քվեարկությանը մասնակցել է տեղամասից դուրս. խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց մասին է, որոնք չեն կարողացել գալ տեղամաս եւ քվեարկել են դրանից դուրս:

Րոպեներ անց տեղամասի դռները կփակվի, եւ կսկսվի ձայների հաշվարկը: Հիշեցնենք, որ այսօր Ուջանում համայնքի ղեկավար ու ավագանի են ընտրում: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում են 2, իսկ ավագանու 9 տեղի համար՝ 13 թեկնածու: