
Կիրանցում հաղթել է հանրապետական թեկնածուն
Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի ընտրություններում ձայների մեծ առավելությամբ հաղթել է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կամո Շահինյանը: Նա ստացել է 128 քվե:
Անկուսակցական Արմինե Ավալյանը ստացել է 54 քվե, անկուսակցական Էմիլ Սիմոնյանը` 17: Եւս 10 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Հիշեցնենք, որ Կիրանցում ընթանում էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել