
Ներքին Բազմաբերդում վերընտրվել է ՀՀԿ-ական գյուղապետը
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում ավարտվել է համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրության ձայների հաշվարկը: 480 ձայնով գյուղապետ է վերընտրվել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Խաչատուր Նորեյանը, որը պաշտոնավարում է 2012-ից: Ինքնառաջադրված Արծվիկ Սարգսյանը ստացել է 287 քվե, իսկ Աշոտ Հակոբյանը՝ 121:
Ավագանու 7 տեղի համար առաջադրվել էր 9 թեկնածու: Նոր ավագանու կազմում կլինեն Քաջիկ Մելքոնյանը, Մկրտիչ Կարապետյանը, Գեղամ Ղազարյանը, Նելլի Մելքոնյանը, Արթուր Պետրոսյանը, Աբրահամ Պողոսյանը, Մարգար Վարդանյանը: Նշվածներից վերընտրվել են Մ. Կարապետյանն ու Մ. Վարդանյանը, մյուսները նոր անդամներ են: Ավագանու անդամի թեկնածուներից չեն կարողացել բավարար ձայներ հավաքել նախկին անդամ Էդգար Սարգսյանն ու Սամվել Իսպիրյանը:
Լուսանկարում՝ թեկնածու Աշոտ Հակոբյանը եկել է քվեարկության (լուս.՝ Հակոբ Պողոսյան)
Մեկնաբանել