
Ուջանում մեծ առավելությամբ հաղթել է դաշնակցական թեկնածուն
Ուջանի համայնքի ղեկավարի ընտրություններում ինքնառաջադրված Նաիրի Կիրակոսյանը (լուսանկարում), ով դաշնակցական է, տեղամասերից մեկում պարտություն կրելուց հետո մեծ առավելությամբ հաղթեց երկրորդ տեղամասում: Թիվ 1 տեղամասում արդեն նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Առաքել Հարոյանը, ով այս պաշտոնում էր 2008-ից, ստացել էր 370 քվե, իսկ Կիրակոսյանը՝ 340: Սակայն թիվ 2 տեղամասում Կիրակոսյանի օգտին քվեարկել է 529 հոգի, իսկ Հարոյանի՝ 252:
Այսպիսով՝ 869-622 հարաբերակցությամբ հաղթել է դաշնակցական Նաիրի Կիրակոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել