
Աշտարակ քաղաքը նոր քաղաքապետ ունի
Աշտարակ քաղաքն արդեն նոր քաղաքապետ ունի: Երեկ կայացած ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել 27-ամյա Թովմաս Շահվերդյանը, ով մինչ այդ Աշտարակ քաղաքի ավագանու անդամ էր, նաև «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն էր: Ինչպես«Հետքի» հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը՝ նորանշանակ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը հավաքել է 4428, Արշալույս Մեջլումյան՝ 608, Աշոտ Ղալեչյանը՝ 2440, Ռազմիկ Տերտերյանը՝ 3031 ձայն, իսկ անվավեր է ճանաչվել 463 քվե:
19342 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 10984 քաղաքացի: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ չեն գրանցվել, սակայն եղել են թերություններ, բայց դրանք գրանցամատյանում չեն գրանցվել՝ պակաս կարևորության պատճառով:
Հիշեցնենք, որ երեկ Աշտարակ քաղաքում Տիմ ընտրություններ էին: Աշտարակցիները ընտրում էին համայնքի ղեկավար (քաղաքապետ) և ավագանու անդամներ։
Լուսանկարը՝ Թովմաս Շահվերդյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել