
Վարուժան Ավետիսյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս
Երեկվանից Արաբկիր և Քանաքե-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Ի վերջո, դատարանը որոշել է բավարարել ՀՔԾ միջնորդությունը: Վարուժան Ավետիսյանը կշարունակի գտվել կալանքի տակ:
Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, պահելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կրելու և փոխադրելու մեջ: Նրամեղադրանքը նաև լրացվել էր՝ մեկ տարի առաջ Ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
Երևանի Արաբկիր և Քանաքե-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկու օր է քննվում են «Սասնա Ծռերի» 30 անդամների կալանքի ժամկետները երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: Ըստ փաստաբանների, քննիչների միջնորդությունների հիմքն այն է, որ խմբի անդամները ազատության մեջ մնալով կարող են խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել, ազդել վկաների վրա: Բացի այդ, նախաքննության շրջանակներում դեռ պետք է կատարվեն մի շարք քննչական գործողություններ՝ առերեսումներ, փորձաքննություններ և այլն: Սակայն փաստաբանները դատարանում հարց են բարձրացնում, թե ինչու այդ գործողությունները չեն կատարվել մինչ այդ:
Մեկնաբանել