HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Իգնատի Առաքելյան. «Գյուղերում պետք է բիզնես մոտեցում ցուցաբերել»

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը բոլորին հորդորում է մտածել, թե ինչ քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանա, հարստանա և հավելյալ եկամուտների բերի։ Ասում է՝ գյուղատնտեսությունը միայն օրվա հացի հարց չպետք է լուծի։

«Ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ աջակցելու ուղղություններ կլինեն։ Ես ասել եմ, որ գյուղացիները պետք է բիզնեսով զբաղվեն, մենք ծրագիր ենք մշակելու և փորձելու ենք ներգրավվել դոնորներ, որոնք կաջակցեն այդ բիզնեսը ֆինանսավորելուն, դասընթացներ անցկացնելուն»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանը ասել է գյուղնախարարը։

Առաքելյանը  բնական է համարել այն հանգամանքը, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող միայնակ այդ բիզնեսը հիմնել՝ ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով։ Նման իրավիճակում, կարծում է, գյուղացիներին մշտապես պետք է ուղղորդել՝ ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը։

Նախարարի հավաստմամբ՝ գյուղացին պահանջում է նախարարությունից, իսկ նախարարությունը փորձում է ելքեր գտնել՝ նրանց պահանջները բավարարելու համար։

«Գյուղերում պետք է առավել բիզնես մոտեցում ցուցաբերել, պարտադիր շարունակել և´ ներդրումները, և´ թրեյնինգները։ Պետք է ներդրումներ կատարվեն, գյուղը և գյուղացին հարստանան, ունենան ապրելու առավել բարձր հնարավորություններ»,- որպես գյուղատնտեսության խթանման միջոց է առաջարկել Իգնատի Առաքելյանը։

Անդրադառնալով մթերողների և գյուղացիների միջև մշտապես տեղի ունեցող տարաձայնություններին, մասնավորապես` գյուղացիներին չվճարվող պարքերին` նախարարը հայտնել է, որ մթերողներն արդեն գյուղացիների հետ հստակեցրել են պարքերի մարման ժամկետները, հետևաբար այդ հարցում արդեն մտահոգություն չի տեսնում, իսկ եթե դրանք կրկին չմարվեն, խնդիրներ առաջանան մթերողների և գյուղացիների միջև, պետությունը ստիպված կլինի միջամտել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter