
Լրագրողների նկատմամբ բռնության գործով առաջին նիստը չկայացավ
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության մեղադրանքով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը:
Սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Արտուշ Գաբրիելյան) այս գործով դատական առաջին նիստն այսօր հետաձգվեց մինչև հոկտեմբերի 6-ը:
Դատական նիստին չէին ներկայացել տուժողը «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ա.Գալստյանը և դատախազը, որը մասնակցում էր վերապատրաստման դասընթացների: Դատարան գրություն էր ուղարկել քաղհայց ներկայացնելու համար ժամանակ էր խնդրել «Արմենիա» ՀԸ-ն:
Չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին ժամը 22-ից 23-ի սահմաններում Գլինկայի փողոցում կատարել են բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել է «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ա.Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Մեկնաբանել