HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարոզչություն՝ ընտատեղամասի բակում. վստահված անձը պատմում է

Այսօր Կապանում տեղի են ունենում քաղաքապետի և ավագանու անդամի ընտրություններ:

Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 3 թեկնածուներ՝ գործող, ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը և դաշնակցական Արտուր Աթայանը: Ավագանու թեկնածուների թիվը 31 է, որոնցից ընտրվելու են 15-ը:

Կապանի 38/05 ընտրատեղամասում ժամը 09:55-ի դրությամբ նկատելի կուտակումներ կան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Անի Առստամյանը, ով ավագանու թեկնածուներից Նարեկ Ղահրամյանի վստահված անձն է, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քվեարկության մեկնարկին առանց ընտրողների ներկայության քվեաթերթիկներ են կտրվում և դրվում մի կողմ, ինչն օրենքի խախտում է: Դա 09:50-ի դրությամբ շտկվել է ընտրատեղամասում: Սակայն իրավիճակը լարված է ընտրատեղամասի բակում:

Անիի խոսքով՝ ընտրատեղամասի բակում տղաներ են կանգնել, ովքեր քարոզչություն են անում քաղաքապետի թեկնածու Աշոտ Հայրապետյանի օգտին: Բացի դրանից, վստահված անձանցից մեկի եղբայրը քարոզչություն է անում եղբոր օգտին: Այս մասին տեղյակ է պահվել հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Նարեկ Միքայելյանին: Վերջինս ասաց, որ ոստիկաններին է դիմել, որպեսզի բակում իրավիճակը հանդարտեցնի: «Հիմա թեթևակի լուծվել է հարցը»,- նշեց Ն. Միքայելյանը: Ապա ավելացրեց, որ դրսում կանգնածները, որոնց մասին նշում են, որ քարոզչությամբ են զբաղվում, ավագանու անդամներից մի քանիսի վստահված անձինք են: Հանձնաժողովի նախագահի խոսքերից հետո, սակայն, բակում շարունակում է նույն իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter