Կապանում ընտրողներից մեկը հեռախոսով նկարել է քվեաթերթիկը
Կապանի 38/09 ընտրատեղամասում ընտրողներից մեկը հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ կուսակցությունից Գոհար Սարգսյանը «Հետքին» ասաց, որ արձանագրություն են կազմում: Նա նշեց, որ ներկաներից մի քանիսն էին նկատել ընտրախախտումը:
Այս ընտրատեղամասում 1279 ընտրող կա, որից 12:00-ի տվյալներով` քվեարկել է 300-ից ավել մարդ:
Մեր զրույցին միջամտեց նաև ավագանու թեկնածուներից Արմեն Հովհաննիսյանի վստահված անձը, ով նշեց, որ ականտես են եղել, թե ինչպես մի աղջիկ մոտեցավ քվեախցիկին և լուսանկարեց քվեաթերթիկը: Դա նկատել են լուսանկարելու ժամանակ ձայնից: Ապա քվեարկելուց հետո խնդրել են հեռախոսի մեջ ցույց տալ նկարը: Քվեարկողը խոստացել է ջնջել լուսանկարը, սակայն, ըստ վստահված անձի, համոզված չեն, որ արդեն չէր ուղարկել այն: Նա նշեց, որ այդ աղջիկը Կապանի անվանի մարդկանցից մեկի դուստրն է: Ապա հավելեց, որ վախի գործոնը շատ լավ աշխատում է ընտրատեղամասում: Նա ասաց նաև, որ շատ մեծ կուտակուկներ կան, ուղղորդումներ, և ակնառու է, թե մարդիկ ուղղորդված ինչպես են ներս մտնում:
Մեկնաբանել