
«Մեր իրականության որ երեսը բացում ես` քաղցկեղ է»
Մոտենում են ընտրությունները, և բոլոր կողմերը` տարբեր կազմակերպություններ, անհատներ, քաղաքական ուժեր փորձելու են մասնակցություն ունենալ Հայաստանի ներքին գործընթացներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:
Վերջինս, մեկնաբանելով Լևոն Հայրապետայնի հարցազրույց, նշեց, որ չի կարելի ասել, թե նրա խոսքերում չկան օբյեկտիվ իրողություններ, սակայն դրանք նորություն չեն, միշտ բարձրաձայնվում են իշխանության կողմից և շարունակում են մնալ օրակարգային խնդիրենր: Միաժամանակ, այդտեղ կան վիճելի ու չափազանցված մոտեցումներ:
Ասուլիսի մյուս բանախոս` ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի կարծիքով, այն, ինչ այժմ կատարվում է, կապված է առաջիկա ընտրությւոնների հետ: Բազմաթիվ հայտարարություններ, խիստ նկատողություններ անում են հենց իշխանությունները: Սակայն Լ. Գալստյանը նշեց, որ իր համար արժեք չունեն այդ գնահատակնները, երբ դրանց չեն հետևում համապատասխան գործողություններ: Դրանք ընդամենը կեղծ բարոյախոսություն են: Իսկ Լևոն Հայրապետյանի հարցազրույցը, նրա կարծիքով, անկեղծության պոռթկում էր, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը: Նրա ասածաները նորություն չեն, բայց այստեղ կարևոր է, թե ով է ասում, երբ և որքան: Լիլիթ Գալաստայանն ավելի կհարգեր Լ. Հայրապետյանին եթե նա նշեր ստույգ անուններ: ՀՅԴ ներկայացուցիչը գերադասում է որ բարձրաձայնվի ողջ ճշմարտությունը, բայց հարգում է, որ գործարարը համարձակություն ունեցավ բարձրաձայնելու գոնե ճշմարտության կեսը:
Լ. Գալաստյանի կարծիքով` վաղուց արդեն Հայաստանում քաղաքական ռեպրեսիաները և տնտեսական ռեպրեսիաները միասին են աշխատում:
Արտակ Զաքարյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ, և ասել, որ մեր երկրում կան ռեպրեսիաներ, նշանակում է խոսել այլ երկրի մասին:
Լ. Գալաստյանը, անդրադառանալով երկրի ներքին խնդիրներին, նշեց, որ մեր իրականության որ երեսը բացում ես` քաղցկեղ է: Այս պայմաններում նա չի կարող խոսել սոցիալական երկրի մասին:
Իսկ Արտակ Զաքարյանը համոզված է, որ Հայսատանը կարողանում է իր ներքին ռեսուրսները զարգացնելով, թեկուզ դանդաղ, բայց դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Հայաստանը շարունակում է մնալ սոցաիալական երկիր:
Անդրադառանալով եվրաինտեգրմանը` Լ. Գալաստյանը նշեց, որ եվրոպական զարգացման ուղղությունը իրենց քաղաքական արժեքների մասն է կազմում: Հայաստանում օրենքները հրաշալի են, բայց կապ չունեն իրականության հետ: Նրա կարծիքով` ամեն ինչ փուչ է, երբ հայտարարում են եվրոպական արժեքների հավատարմություն մասին և իշխանությունն իրականացնում արևելյան կլանային ձևով: Իսկ իշխանությունները խոսում են քաղաքացիական հասարակության մասին, սակայն իրականում ամեն ինչ անում են` ջարդելու այն: Իսկ քաղաքացիակայն հասարակությունը պետության մեջքն է:
«Չեմ հավատում ոչ նախագահի, ոչ վարչապետի խոսքերին», - հայտարարեց Լ. Գալաստյանը:
«Ես քրիստոնյա եմ, ես հավատում եմ», - ի պատասխան նշեց Ա. Զաքարյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել