
Ծուղրութի Ավետարանն առողջացրել են
Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի հազարամյա ավետարանը (կամ Հովհաննես Ավետարան) հայ միջնադարյան արվեստում նշանակալից է հնագրության և մանրանկարչության պարզունակ արտահայտչականության առումով: 1830 թվականից ի վեր այն խնամքով պահպանվել և սերունդներին է փոխանցվել Սապոնջյանների ընտանիքի կողմից որպես գյուղի սուրբ մասունք: Ձեռագիր մատյանը համարվում է Ծուղրութի պահապանը:
Ամերիկայի հարավկովկասյան հետազոտությունների ինստիտուտը հայտնում է, որ Ամերիկայի հարավկովկասյան հետազոտության կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել իրականացնել ձեռագրի կոնսերվացման և վերականգնման աշխատանքները տեղում՝ Ծուղրութ գյուղում, ապահովելով իր տեսակի մեջ եզակի ձեռագրի հետագա պահպանումը:
Ծուղրութ գյուղի պահապանը. ինչո՞ւ այն չի նորոգվում ![]() |
Վերականգնման աշխատանքները իրականացվել են Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանի, Արթուր Պետրոսյանի ինչպես նաև կենսաբան Լուսինե Մարգարյանի կողմից, վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանի գլխավորությամբ: Պրոֆ. Բարլոու Դեր Մուգրդեչիանը Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի համակարգողն է: Ուսուցանում է հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակութաբանություն: Նա նաև Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահն է: Պրոֆ. Դեր Մուգրդեչիանը հայ եկեղեցուն մատուցած իր ծառայությունների համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից 2010 թվականին պարգևատրվել է Ներսես Շնորհալու հուշամեդալով: |
Արուսյակ Բալդրյանը Բրանդենբուրգի տեխնոլոգիական համալսարանի ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ուսումնասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի է: Աշխատել է մի շարք մշակութային նախագծերում Երևանում, Թբիլիսիում, Դրեզդենում և Բեռլինում: Արուսյակ Բալդրյանի և Պրոֆ. Բարլոու Դեր Մուգրդեչիանի նախաձեռնությամբ իրականացվել են Ծուղրութի Ավետարանի կոնսերվացման աշխատանքները տեղում՝ Ծուղրութի գյուղում, Երևանի Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի հետ համագործակցությամբ՝ այսպիսով կանխելով միջնադարյան հայկական ձեռագրի (974թ.) հետագա քայքայումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել