HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայկ Սանոսյան. «Էսօր իմ ժողովրդի մատից փուշ հանողն եմ ես»

«Վահագն Չախալյան քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում, և ընդհանրապես Վահագն Չախալյանի գործունեությունը ես չեմ տեսել»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Ազգային ժողողի ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Սանոսյանը:

Ըստ նրա՝ Վ. Չախալյանը չի արել ոչ ազգանվեր, ոչ էլ հակավրացական քայլ: Պարզապես Վարդերի հեղափոխությունից հետո նա մեկ վարդով «մտել է իրենց գյուղի կոլխոզի նախագահի մոտ» և պահանջել հեռանալ: Պատգամավորի կարծիքով՝ այդ է պատճառը, որ Վ. Չախալյանին դարձրել են «քաղաքական թիրախ»: Պատգամավորը լուրջ գործունեություն չի տեսել Չախալյանի կողմից, իսկ թե ինչու է Չախալյանն արդեն 3,5 տարի բանտարկված, պետք է հարցնել վրացական իշխանություններին:

Օրերս Հայկ Սանոսյանը հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու 2012թ. բյուջեի նախագծին՝ պատճառաբանելով, որ նախագիծն անտեսում է Ջավախքի հիմնահարցերը: Այսօր լրագրողը նշեց, որ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն, այդ հայտարարությանն ի պատասխան, նշել է, որ Հայաստանի բյուջեն չի կարող մեծ հատկացումներ անել Ջավախքին, որովհետև դրան դիմադրում է Վրաստանը:

Բացի դրանից՝ Հ. Սանոսյանին քննադատում են, որ մինչ այդ նա չի զբաղվել Ջավախքի խնդիրներով, և միայն հիմա է այդ հարցը բարձրացնում:

Այս ամենին ի պատասխան՝ Հ. Սանոսյանը խնդրեց հայտնել պարոն Թորոսյանին, որ իրենք արդեն 40 տարեկան են, և հիմա չէ, որ պետք է մտածեն դիվիդենտներ ձեռք բերելու մասին:

«Ես իմ ժողովրդի մոտ դիվիդենտներ ձեռք եմ բերել 10 տարեկանից: Էդ հասակից ես Ջավախքի ժողովրդի շահերը պաշտպանել եմ Վրաստանի տարբեր քաղաքներում շախմատային պարտիաներով և ֆուտբոլային սպորտաձևով: Էն ժամանակվանից եմ սկսել դիվիդենտներ ձեռք բերել: Ամբողջ կյանքիս ընթացքում ես միշտ պաշտպանել եմ իմ ժողովրդի շահերը տարբեր երկրներում: Ի տարբերություն այդ մարդու (Շիրակ Թորոսյանի – հեղ.)՝ ես ոչ մի կենտրոնից չեմ ղեկավարվում: Ես ցույց եմ տալիս իմ ժողովրդին, որ ես իրանց կողքին եմ, էսօր իմ ժողովրդի մատից փուշ հանողն եմ ես»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքերով՝ ինքը, իր եղբայրները և ընտանիքի մյուս անդամներն իրենց գործունեությունը ծավալել, իսկ բիզնեսը ներդրել են Ջավախքում, և դա հայտնի է ողջ հանրությանը:

Բյուջեի հատկացումների մասով նա նշեց, որ ցանկացած պետություն կցանկանա ունենալ լրացուցիչ ֆինանսներ, և շահագրգռված է դրանում: Վրացական կողմի դիմադրության մասին խոսակցություններն էլ Սանոսյանը «անհեթեթություն» է համարում:

Այն հարցին, թե ի վերջո կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու 2012թ. բյուջեի նախագծին, պատգամավորը պատասխանեց, որ «օրը կգա, կերևա», որովհետև գուցե մինչ այդ ինչ-որ բան փոխվի:

Մեկնաբանություններ (4)

JAVAXK
sANOSYANE MIAK PADGAMAVORNA VOR MTACUMA JAVAKHKI MASIN JAVAXKI HOKSEROV ZBARVOR PADGAMAVORNERE DA sHIRAK tOROSYAN EV hAIK SANOSYAN ISK MIUSNERE AVANTIRISTNEREN ES ISRTAC UZUM EM VOR hAIK SANOSYANI EV sHIRAK tOROSIANI HARABERUTIUNNERE JERMANAN EV CARAEN I OKUT JAVAXKIN. ISK vAAGE INKNE POREL IR POSE INKE ETREL AID JANAPAHE EV DRANOV e . MIAK DA SEVAKNA INKNA AI BOLORI PATASXAN TVORE
Aram
sanosyan@ vrastani azgayin heros e kani vor zhamanakin erb vracakan makstatan@ hayeren grker u amsagrer chein toxnum Javakhq tanelu,na pashtpanum er vracineri naxadzernutyun@ ev asum vor dranq teroristakan grker en.esor azgayin zhoxovum na nerkayacnum e voch te javakhkcineri ayl vracakan karavarutyan shaher@
Ardik
Hayik Sanosian du mer herosneres. menk ko koxkin enk keces Haik jan lriv chisht es asum Vaage arachin mardner ov vorjunec varderi hrapoxutiun e. ev padgamavorneric du miak andznes vor srtov mtacum es javaxki masin.
Aramis
isk jisht a vor dzer kazmakerputyan aktiv jankerov arajin angam Teryanakan orer@ anckacvecin voch haeren lezvov?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter