Կասեցվեց «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի՝ պայթեցման աշխատանքներ իրականացնելու իրավունքը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 ամսով կասեցրել է թիվ 1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացրած «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի՝ պայթեցման աշխատանքներ իրականացնելու իրավունքը: Այդ որոշումն ընդունվել է այսօր ԱԻՆ-ում գումարված «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստում: Նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, ներկայացվել է հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը:
«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը կասեցնելու վերաբերյալ ԱԻ նախարարության վերոնշյալ հանձնաժողովի որոշման տեքստում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 6-ի թիվ 291-Ն որոշման պահանջները, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել անձանց կյանքին, առողջությանը, ինչպես նաև՝ այլոց իրավունքներին և ազատություններին, ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովը որոշում է՝կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել