«Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն՝ գարեջրի շուկայում ՏՄՊՊՀ ուսումնասիրության մասին
Նոյեմբերի 16-ին տեղեկացրել էինք, որ գարեջրի շուկայի ուսումնասիրության ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է գերիշխող ընկերության՝ «Գյումրի գարեջրի» գործունեության հետ կապված խնդիրները: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ անիրատեսական ծախսերի ավելացման միջոցով «Գյումրի գարեջուրը» փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները:
Ի պատասխան ՏՄՊՊՀ որոշման եւ դրա վերաբերյալ մամուլի հրապարակումների՝ «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:
ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում, իսկ վերջին հրապարակումը իսպառ փարատեց բոլոր կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտոմները» հիմնավորված չեն, ինչը մանրամասն պարզաբանվում է կից ներկայացված տեղեկանքով, սակայն ուզում ենք անդրադառնալ նաև հարցի բարոյական կողմին և հարցնել, թե նմանատիպ գործողությունները եվ շաբոյանատիպ բութ գործիքների կիրառումը ինչ հետևանքներ կարող են ունենալ գործարար միջավայրի եվ ներդրումային մթնոլորտի վրա:
Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին, երբ ողջ հայությունը, այդ թվում «Գյումրի -Գարեջուր» ընկերությունը, միավորվելով մեկ միասնական գաղափարի շուրջ, զբաղված էր զոհերով, վիրավորներով և ռազմաճակատի խնդիրներով, Շաբոյանի հիմնարկը 12 հոգանոց խմբով ստուգում էր իրականացնում մեր ընկերությունում՝ ապշեցնելով ընկերության հանրույթին իրենց սառնասրտությամբ:
«Գյումրի -Գարեջուր» ընկերությունը մեկն է այն մի քանի ընկերություններից, որոնք գյումրիակենտրոն են և ունեն համապետական սպառում, ինչպես նաև իրականացնում են արտահանման ծրագրեր, և ընկերությունը համարվում է մարզի ամենախոշոր հարկատուն ու գործատուն. հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունը վճարել է վեց միլիարդից ավել հարկ:
Մամուլում նաև վարկած շրջանառվեց, որ Շաբոյանի այս վերջին սրացումները կապված են ԱԺ գալիք ընտրությունների հետ, և եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր մանդատի համար պատրաստ են մարզի և Գյումրու սոցիալ- տնտեսական վիճակին այդպիսի հարված հասցնել»:
Ընկերությունը տարածած մամուլի հաղորդագրությանը կցել է նաեւ այս տեղեկանքը ՏՄՊՊՀ հրապարակման վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել