HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղատնտեսության նախարարը ևս անդամակցելու է ՀՀԿ-ին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ևս հետևելու է վարչապետի քայլին և այսօր ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրելու։

Առաքելյանն ասում է՝ անդամակացությունը պարտադիր չէ, սակայն նա թիմային աշխատող է, և Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը իրեն «մոտ» է։

Հարցին, թե կուսակցության որդեգրած նժդեհական գաղափարախոսությունից ի՞նչ կետ կառանձնացնի, նախարարը նշում է, որ այսօր որևէ բան չի կարող առանձնացնել։ Դիտարկմանը, թե ծանոթ է արդյոք նժդեհական գաղափարախոսությանը՝ Առաքելյանը պատասխանում է՝ «ոչ, ծանոթ չեմ»։

Գյուղատնտեսության նախարարը կարծում է, որ կուսակցությանն անդամակցությունը այսօր ճիշտ է, այն իր անձնական որոշումն ու կարծիքն է։ Իսկ մինչ նախարար դառնալը չի համալրել իշխող կուսակցության շարքերը, քանի որ մինչ այս պաշտոնը ստանձնելը չի մտածել քաղաքականություն մտնելու մասին։

Առաքելյանը նաև հավելում է, որ նախորդ ընտրություններին մշտապես քվեարկել է Հանրապետական կուսակցության օգտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter