HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը միանալու է «Հայաստանի ազգային գրադարան»-ին

Կառավարությունը այսօր հաստատեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿԸ-ը միացման ձևով վերակազմակերպվելու և միանալու է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին»։

Այսուհետ «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը «Հայաստանի ազգային գրադարան»-ն է և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ այս գործընթացի վերաբերյալ «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի ավտոմատացման բաժնի վարիչ Ծովինար Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնել` նշելով, որ իրենց ՊՈԱԿ-ի հետ որևէ գործընթաց է կատարվում, սակայն իրենք տեղյակ չեն։ Մասնավորապես՝ Հովհաննիսյանը կարծում էր, որ փորձում են իրենց ՊՈԱԿ-ը միացնել «Հայաստանի ազգային գրադարան»-ին։

Այդ ժամանակ այս հանգամանքը մշակույթի նախարարությունից ո'չ հերքել, ո'չ էլ հաստատել էին` նշելով, որ մշակույթի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարության վերանայման մասին ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ հետագա կարգավիճակի հարցը քննարկման փուլում է։

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ միացման ձևով վերակազմակերպվել են նաև «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ», «Երաժշտագիտական գրադարան» և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ», «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Ցուցահանդեսային կենտրոն», ««Ագարակ» պատմամշակութային արգելոց» և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter