HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ընդունվեց ԱԺ կանոնակարգ և ԱԺ պատգամավորների գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի նախագծերը

Խորհրդարանը 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրենսդիր մարմինը նաև ձայների 95 կողմ եւ 7 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված ԱԺ պատգամավորների գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Այս երկու հարցերի քվերակությամբ և ընդունմամբ էլ ավարտվեց երկուշաբթի գումարված ԱԺ արտահերթ նիստը։

Հիշեցնենք, որ այսօր երրորդ օրն էր ԱԺ-ում շարունակվում էր արտահերթ նիսստը, որտեղ քննարկվում էին չորս օրենքի նախագծեր։ Երեկ պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունեցին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ և «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter