HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստներն աճել են

Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 839.1 մլն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ այն ավելացել է 17 մլն դոլարով կամ մոտ 1%-ով։ Իսկ տարեսկզբի՝ 2015-ի դեկտեմբերի վերջում գրանցված ցուցանիշի համեմատ պահուստներն աճել են մոտ 64 մլն դոլարով կամ 3.6%-ով։

Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տրամադրած տվյալները։

Ըստ ՀՀ ԿԲ-ի տվյալների

Հունիսին վերջի տվյալներով՝ պահուստների 1 մլրդ 831 մլն դոլարը կազմել են արտաքին ակտիվները (ազատ փոխարկելի արժույթով)։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։

Պահուստների աճին զուգահեռ, սակայն, ՀՀ պետական պարտքը ևս շարունակում է աճել։

Հիշեցնենք, որ միջազգային պահուստների գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը:

լուսանկարը` Wikipedia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter