HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը 10 օր պահանաջեց «Սարի թաղի» գործով արագացված դատական նիստի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու համար

Ամալյա Մարգարյան

Զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Հայկ Հովհաննիսյանի, Ալբերտ Ավագյանի, Նարեկ Սարգսյանի, Արման Մխիթարյանի պաշտպանները այսօր կայացած հերթական նիստի ընթացքում դատարանին են ներկայացրել  արագացված դատական կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, սակայն մեղադրող կողմը 10 աշխատանքային օր է խնդրել  դիրքորոշում հայտնելու համար: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշեցին ամբաստանյալների պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Սուզաննա Խչեյանը:

«Իմ պաշտպանյալի կողմից արագացված դատական նիստ անցկացնելու համար միջնորդություն ենք ներկայացրել, որը դատարանի կողմից չքննարկվեց ըստ էության. դատախազը դիրքորոշում հայտնելու համար խնդրեց նիստը տաս օրով հետաձգել, որպեսզի կողմնորոշվի»,-ասաց Ալբերտ Ավագյանի պաշտպան Ս. Խչեյանը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանին ուղղված այն հարցին՝ արդյոք սա լավագույն միջոցն է նվազագույն պատիժ սահմանելու համար, պաշտպանը ասաց, որ իրենք պաշտպանյալների հետ քննարկել են, իսկ իր պաշտպանյալ Նարեկ Սարգսյանը դատարանի դահլիճում իր ելույթի մեջ կներկայացնի իր կարծիքը: Փաստաբանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը դատարանից ակնկալում է մեղմ պատիժ:

Պապիկյանը նշեց նաև,  որ դատախազի կողմից ժամանակ խնդրելը մտածելու տեղիք է տալիս. «նախորդ դատական նիստին մենք արագացված կարգ սահմանելուն արդեն անդրադարձել էինք, դատախազի համար անակնկալ չէր:  Եթե պետք է արագացված քննեինք, կարող էինք հենց այսօր էլ քննեինք: Նախորդ նիստի ժամանակ արդեն նման միջնորդություն եղել էր, այդ հարցը արդեն բարձրացվել էր, նորույթ չէր, տաս աշխատանքյային օրը կարծում եմ մի քիչ շատ է, ամեն դեպքում հարգում ենք դատավարական կարգը»,-հայտնեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալները մեղադրվում են  2016թ.-ի հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ժամանակ իրենց ծառայողական պարտավորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն իրագործելու մեջ,  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Արդեն հինգ ամիս է ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter