
«Իմ ուղևորությունը հերոսության մասին չէ». Դիմիտրի
Ազատուհի Խաչատրյան
Շվեյցարիայից դեպի արևելք հեծանիվով ճամփորդող Դիմիտրին փետրվարին Հայաստանում էր: Այդ ժամանակ նրա հետ խոսեցինք հեծանիվով ճամփորդելու նրա գաղափարի, արկածների ու տպավորությունների մասին:
Նա արդեն 19 ամիս է` ճամփորդում է՝ քշելով 21.000 կիլոմետր: Հայաստանից հետո շարունակել է իր ճամփորդությունը՝ լինելով Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, իսկ հիմա իջևանել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլանբաթարում: Ձմեռը նա որոշել է մնալ այստեղ՝ մոնղոլերեն սովորելու, հոդվածներ գրելու և ֆրանսերեն դասավանդելու համար: Այնուհետև, ուզում է ճամփորդել Մոնղոլիայով, գնալ դեպի Ռուսաստանի ծայր արևելք, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Պալաու (հեղ. - կղզի պետություն Խաղաղ օվկիանոսում):
Ի՞նչ ֆանտաստիկ հերոսի հետ կասոցացնես քեզ:
Ինձ համար բավական անսովոր է մտածել հերոսների մասին: Ես երբեք աստղերով հետաքրքրված չեմ եղել և միշտ խուսափել եմ նրանց մասին իմանալ: Ես չեմ ցանկացել ասոցացվել հայտնի մարզիկի հետ, քանի որ նրանք սևեռված են մրցույթների և մարզումների վրա: Ընդհանրապես, իմ ուղևերությունը հերոսության մասին չէ: Այն միջոց է բացահայտելու ինքդ քեզ, այլ մարդկանց ու մշակույթների: Դա ինձ թույլ է տալիս զգալ բնությունը և մոտ ապրել միջավայրին: Եթե ես պետք է անուններ տամ, կընտրեմ մարդկանց, ովքեր փորձել են հասկանալ ու պատմել աշխարհի մասին, ինչպես Կլոդ Լեվի-Ստրոսը կամ Էվարիստ Հուկը:
Ինչպիսի՞ն կլինի քո մասին հեքիաթը մի քանի նախադասությամբ:
Լինում է չի լինում, մի մարդ է լինում, ով ուներ ամենը, ինչը սովորական մարդն ուզում է ունենալ՝ ապրելու լավ պայմաններ, լավ ընտանիք, գեղեցիկ միջավայր... Բայց այս ամենը բավարար չէին նրա հոգին լցնելու համար: Ի վերջո, հասկանալով, որ այս կերպ ապրելով նա չի կարող երջանիկ լինել, նա որոշեց ցատկել անորոշության և վախենալու աշխարհի մեջ: Դա անելով՝ նա անմիջապես հասկացավ, որ արժեր գնալ այդ ռիսկին. բոլոր ապրումներն ու բացահայտումները, որ նա ունեցավ մի շաբաթում, անհնար էր զգալ իր նախկին կյանքի մեկ տարում:
Դիմիի հեքիաթի soundtrack-ը՝ https://www.youtube.com/watch?v=U2kn0Q3UHOc
Ի՞նչը երբևէ չէիր անի, եթե դուրս չգայիր հեծանիվով ճամփորդության
Երբ ես ապրում ու աշխատում էի Շվեյցարիայում, տուն գալիս հաճախ նայում է ատղերին: Դա մի քանի վայրկյան էր տևում, որովհետև ես ուրիշ բաներ ունեի անելու: Ինձ հետաքրքիր էր, թե երբ հնարավորություն կունենամ զգալու քամին, նայելու երկնքին, լսելու տերևների ձայնը... Հեծանիվով ես գիշերում եմ անհավատալի վայրերում, որտեղ ես կարող եմ զգալ տիեզերքի ներդաշնակությունը: Հեծանիվով դու պարզապես չես գնում մեկ տեսարժան վայրից մյուսը, դու ունենում ես անհավատալի հանիպումներ ոչ մի տեղի կենտրոնում:
Գյուղերում երկար ժամանակ անցկացնելով` դու բացահայտում ես վայրեր, որոնք ավելի արտասովոր են, քան քաղաքի կենտրոնները... Հեծանիվը ստեղծում է արկածների հսկա տարածք, քանի որ մեծ է անորոշությունը. դու իսկապես չգիտես, թե ինչի ես բախվելու քո ճամփորդության ընթացքում, իսկ մեքենայով կամ ավտոբուսով ճամփորդելիս շատ բաներ ծրագրված են:
Այսպես դու ունես շատ ժամանակ մտածելու քո մասին և ֆիզիկական ակտիվությունը ակտիվացնում է քո զգայական ընկալումները: Հեծանիվ քշելով դու կարող ես լուծել շատ խնդիրներ, բայց պետք է ամուր ու փորձված լինել, որպեսզի միայնությունը, անորոշությունն և օրվա ծրագրի բացակայությունը չխափանեն քո ուղևորությունը:
Ինչքա՞ն հաճախ ես մտածում ճամփորդությունը դադարեցնելու և տուն վերադառնալու մասին:
Ես մինչ օրս երբեք չեմ մտածել դադարեցնել իմ ճամփորդությունը: Դեռ այնքան բան կա, որ ուզում եմ բացահայտել: Օրինակ՝ ես հեռացա Հայաստանից մի քանի պատասխանով և հազարավոր հարցերով: Ես անհամբեր եմ, թե երբ տարիներ հետո կվերադառնամ այստեղ:
Ես մտածում էի տոներին գնալ իմ երկիր: Իմ քույրը որդի է ունեցել և ես նրան վաղուց չեմ տեսել: Երեկ նրա առաջին տարեդարձն էր: Իմ տատիկը երկու շաբաթ առաջ մահացավ, բայց դժվար է կարճ ժամանակում կազմակերպել Շվեյցարիա վերադառնալը:
Հիմա առաջ գնալու իմ տեմպն է դանդաղում, որպեսզի զգամ այն վայրը, որտեղ այցելում եմ: Այսպես իմ ուղևորությունը անվերջ է թվում: Մյուս կողմից, որքան երկար եմ ես մնում մի վայրում, այնքան շատ եմ դա իմ տունը համարում:
Քո բլոգը կոչվում է «Աշխարհով մեկ հոգևոր և մշակութային շրջագայություն հեծանիվով», ի՞նչ կկոչվի քո հաջորդ բլոգը, երբ վերջացնես ճամփորդությունը:
Ես գաղափար չունեմ: Եթե ես այլ վերնագիր ընտրելու լինեմ, դա աշխարհը վերահմայելու և դրա բազմազանությունը ցույց տալու մասին կլինի: Ինձ ձանձրացրել են մարդիկ, ովքեր աշխարհը տեսնում են ռացիոնալիստական, պարզունակ կամ սպառնալից տեսանկյունից: Ես, իրոք, սիրում եմ այս կայքը, բայց անշուշտ մտածում եմ այլ տեղերում գրելու մասին: Այս պահին շատ բաներ ունեմ գրած, որ չեմ դրել իմ կայքում: Ես զգում եմ, որ դրանք շատ սպեցիֆիկ են, կրոնական և այլ լսարանի համար: Արդյո՞ք իմ կայքը ճիշտ տեղն է գրելու Արդբեջանում կեղծ ցեղասպանության թանգարանի մասին: Ես դեռ լուծում չեմ գտել սրան:
Ե՞րբ ես տուն վերադառնալու:
Ես չեմ պլանավորել տուն վերադառնալ: Ես մտադիր եմ երկար ժամանակ մնալ նույն վայրում: Մեկ տարի ճամփորդելուց հետո դժվար է ամեն օր տեղաշարժվել, միշտ պատրաստ լինել զարմանալու և լինել կենտրոնացած բացահայտելու համար: Ես նաև ուզում եմ ավելի շատ ժամանակ ունենալ վայրերն ավելի խորը հասկանալու համար: Սրա համար է, որ որոշել եմ այս ձմեռ անցկացնել Մոնղոլիայում:
Մեկնաբանել