HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները չեն ենթարկվում Սամվել Նիկոյանին

Այսօր վերսկսվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Պատգամավորները, կարելի է ասել, չեն ենթարկվում նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի պահանջներին: Նա պատգամավորներին մի քանի անգամ հորդորեց լռություն պահպանել դահլիճում, սակայն վերջիններս իրենց զգում էին ինչպես սեփական տանը:

Ազատ ելումուտ էին անում դահլիճում, իսկ լռության հորդորը Սամվել Նիկոյանից երրորդ անգամ լսելուց հետո պատգամավորներ Վարդան Այվազյանը, Վարդան Բոստանջյանը, Էդուարդ Շարմազանովը և այլք լքեցին դահլիճը:

Խորհրդարանը այժմ մի քանի պատգամավորի մասնակցությամբ քննարկում է կառավարության համար անհետաձգելի օրինագծեր: Պատգամավորների մեծ մասն արդեն լքել է ԱԺ տարածքը:

Մեկնաբանություններ (4)

ara
Kardaceq Hraparak terti 2010 hoktemberi 5-i nyut@ Samvel Nikoyani masin, ev karox eq hangist xghchov @ntrel angan vorpesHH naxagah
հայ
Այդ Նիկոյանը չի զգում, որ ոնց որ հոգնած լինի
Նուբար Ասլանյան
Սամվելն եմ ես Նիկոյան,Համոզված եմ՝ Միկոյան,Ախր ումից եմ պակաս,Դե լից,խմենք մի մի թաս:Էսօր,վաղը,ո՞վ գիտե,Վերից Տերը թե ուզե,Նախագահ պիտի դառնամ,Էն վախտ ես ձեզ ցույց կտամ:Որ էս օրը լավ հիշեք,ՈրԺողովից չփախնեք,Ամեն մեկիդ,էն էլ թարս, Խոստանում եմ ՝ «յոթը գազ»...
Նուբար Ասլանյան
Ամոթ այն ԱԺ-ին(էլ ամո՞թ մնաց)որին պիտ ղեկավարի Սամվել Նիկոյանը,մի դեմք,որ «երկու ոտքը մի կոշիկի մեջ խրած» մերժում էր երկքաղաքացիության նորմալ պայմաններով ընդու նումը,հավանաբար վախենալով,որ կգան դրսից խելոքները եւ իրեն նմաններին ցույց կտան այն տեղը,որտեղ ձմեռում են խեցգետինները:Ո՛չ սամվել նիկոյաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter