HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎիվաՍել»-ը՝ «Հետքին». «Խեղաթյուրելը ազնիվ չէ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարակուսած է «Հետք» ինտերնետային թերթի հրապարակած՝ «Վիվասելը 1000 դրամ չունի՞» հոդվածի առնչությամբ: Մասնավորապես, թերթի կողմից հղված լրագրողական հարցման վերաբերյալ (Սիփանիկ գյուղում ծանր պայմաններում բնակվող ընտանիքին 1000 դրամի տեսքով աջակցություն ցուցաբերելու մասին) ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի արձագանքի խեղաթյուրման առնչությամբ:

Ընկերությունը հուսով է, որ հրապարակման մեջ տեղ գտած՝ կազմակերպության բարի համբավը վարկաբեկող անճշտությունները չեն կրում միտումնավոր բնույթ և ընդամենը թյուրըմբռնման, կազմակերպության աշխատաոճին անիրազեկ լինելու, ինչպես նաև մարդասիրական ծրագրերի իրագործման նպատակով կազմակերպություններից ոչ ճիշտ մոտեցմամբ գումար հավաքագրելու արդյունք են:

Ընկերությունն իր աշխատակցի մակարդակով չի կարող անմիջապես արձագանքել աջակցության որևէ կոչի: Գումարային ներդրում պահանջող ցանկացած ծրագիր ենթադրում է որոշումների կայացում՝ կազմակերպության համապատասխան օղակներում, ինչի մասին թերթի ներկայացուցիչը տեղեկացվել է:

Որպես Հայաստանում կորպորատիվ պատասխանատվության մշակույթ սերմանող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասարակության խոցելի շերտերին աջակցություն ցուցաբերելու հարցում որդեգրել է հստակ ռազմավարություն, որն արմատապես մերժում է «գրավիչ երևալու» կամ «բարի համբավ» կորզելու րոպեական հնարքները:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ թե որպես ընկերություն և թե որպես աշխատակազմ, առաջնորդել է օրինակով՝ իրականացնելով կորպորատիվ պատասխանատվության իր օրակարգը և փորձելով հայեցակարգը տարածել մյուս ընկերությունների շրջանում՝համոզված լինելով, որ տնտեսական դաշտում գործունեություն ծավալող ընկերությունները պետք է ձեռք մեկնեն և իրենց եկամտից բաժին հանեն՝ ի նպաստ հասարակության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման:

Ավելին, հասարակությանն աջակցելու և անտարբեր չմնալու սկզբունքը խորն արմատներ ունի մեր աշխատակիցների շրջանում, որոնց հանգանակած գումարներն ուղղվել են հասարակության խոցելի շերտերին՝ առանց լրատվամիջոցների կողմից դրանք լուսաբանելու ակնկալիքի (ցանկության դեպքում կարող ենք տրամադրել կոնկրետ հասցեներ): Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նախքան լրագրողական հարցումը ստանալը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն անտարբեր չեն մնացել նաև Լիլիթի ընտանիքի նկատմամբ. նրանց անձնական նախաձեռնությունն ու անհատական աջակցությունը չի ուշացել, որի մասին տեղյակ է նաև թերթը:

Ինչ վերաբերում է որպես կազմակերպություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որոշմանը, ապա այդ մասին, անշուշտ, թերթը կտեղեկացվի ժամանակին և պատշաճ կարգով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հանրային կապերի պատասխանատու
Վահե Իսահակյան


«Հետքի» պատասխանը «ՎիվաՍել»-ին

«Հետքի» լրագրողը որևէ էթիկական խախտում չի արել: Հանրային կապերի պատասխանատուի հետ հեռախոսազրույցին ներկա էր խմբագրության երեք աշխատակից, և միակ բանը, որ նյութի հեղինակը չի նշել, այն է, որ «ՎիվաՍելը» Վանաձորում տուն է հատկացրել անօթևան ընտանիքների:

Ավելացնենք, որ վերոհիշյալ հրապարակման մեկնաբանությունների դաշտում Armen, Ruben, Vardan, Անի, AN, Armen, hay_mard, Karen P., Vardan ու զանազան այլ անուններից հանդես եկողը և «Հետքին» վիրավորողը մեկնաբանությունները տեղադրում է նույն IP-ից:

«ՎիվաՍելին» խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման տեսակի PR-ից, դա պատիվ չի բերում նման լուրջ ընկերությանը:

Մեկնաբանություններ (9)

karen
Du aysor qo gortsov ognum es Lilitin, qo gorts@ bari e! Mi bacari wor mi or el Vivacell MTS @ karogh e ognel henc qez! I dep es qo ays anhetetutyunner@ kardum em Viva cell MTS i tramadrats internet kapi mijocov!
karen
Arayjm der hargeli Hatq, duq evs mek angam hastateciq dzer pahvacqi mi lkti gits` ayn e mardun merkacnelu hatkutyun@! Dzer naxord hodvatsum es toghel em nmanatip meknabanutyun! Angam ete Viva cell MTS @ ughakioren hrajarvi ognel cankacats mekin, kartsum em, na ayd iravunqn uni! Ev ayn wor du ayd gumar@ 4es uzum qo andznakan kariqneri hamar, amenevin el 4i pashtpanum qo iravunqner@!
Զառա
Զարմանում եմ բոլորիդ վերաբերմունքի վրա, բանավեճի ժամանակ չկա, կամ օգնեք , կամ լռեք, մարդու կյանքի հարց պիտի լուծվի:
IP
zato hetq.am imacav, vor mi ip karox e 1000 mard grel!
hay_mard
Hetq.am, Ձեր կողմից ինձ տրամադրած ազատ արտահայտվելու հնարավորությունը պետք չէ օգտագործել ինձ իսկ վիրավորելու համար: Դուք ինձ առաջարկում էք քողարկվելու տարբեր անունների տակ երբ որ ես դրա կարիքը չունեմ: Ես վախենալու բան չունեմ, թե իմ գրածների և թե իմ արարքների համար: Ես միշտ նույն անունով եմ հանդես եկել և ոչ առաջին անգամ: Ձեր համար նորություն չասեմ, բայց կան կազմակերպություններ որ ունեն մեկ IP-ի բոլորի համար և դա չի նշանակում որ մեկ մարդ է գրում: Հայոյանքները հաստատ իմ դուրն էլ չէին գա: Ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարցնել և ընդհանրապես չհրապարակել, չնայաց դա էլ է խոսքի ազատության մի տեսակ , բայց դուք որոշեք: Պատասխանի համար ասեմ որ ես տեսնում եմ որ դուք ստացել էք պաշտոնական գրավոր պատասխան, որը պարունակում հետևյալ վերջին տողը. >: Սա, իմ կարծիքով, հստակ պատասխան է ի տարբերություն հեռախոսազրույցի: Ես իմ մասնակցությունը ունեցել եմ, վաղը իմ ընկերների հետ նորից եմ մասնակցելու, իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ մասնկանցելու են և Ձեր հետ և առանձին: իսկ իմ իրական հասցեն ես թողել եմ Ձեր կայքում գրաբցվելիս:
Հետք
hay_mard-ուն Դե հիմա էլ մի 24 հատ մեկնաբանություն դուք գրեք, չմոռանաք տարբեր անուններով հանդես գալ: Մոտ հարյուր կազմակերպության ենք զանգահարել, ոչ մեկը նման պատասխան չի տվել, մերժելով հանդերձ: Եթե դուք թողեր ձեր իրական հասցեն, մենք կուղարկենք այդ IP-ից գրած սեռական բնյութի հայհոյանքները, որ վայելեք արատահայտվելու հնարավորությունը եւ ազատությունը: Այդքան մի անհագստացեք, ՎիվաՍելի մրցակիցների հետ էլ ենք խոսել մինչ այդ: Հետքը իսկապես բոլորից հազար դրամ է խնդրել, որովհետեւ որոշել ենք ընթերցողների հազար դրամով Լիլիթի ընտանիքի համար տուն գնելու: Եթե դուք էլ հնարավորություն ունեք, խնդրում եք փոխանցեք հազար դրամ Լիլիթի բանկային հաշվեհամարին:
hay_mard
Հարգարժան hetq.am, տվել եք արտահայտվելու հնարավորություն պատրաստ եղեք նաև նույն IP-ներից պատասխաններ ստանալուն: Խոսքի ազատություն եք քարոզում, դե, մարդիք էլ արտահայտվում են: Հիմա էլ զարմանում էք, թե ինչու՞: Ձեր IP-ների բացահայտումները հանրությանը ոչ մի բան չի ասում: Ինքնապաշտպանությունը ոչ քրեորեն, ոչ հանրության կողմից պատժելի չէ: Այս փաստը, ավելի շատ Ձեզ պետք է մտածելու տեղիք տա, թե ինչու՞ այսքան ժամանակ լռած IP-ի հասցեն սկսեց արտահայտվել: Ես հպարտ եմ, որ Հայաստանում կա կազմակերպություն, որ սիրում է իր երկի՛րը, իր ղեկավարի՛ն, իր աշխատակիցների՛ն, իր անու՛նը և թույ չի տա անտեղի վիրավորել: Ձեր այսօրվա արարքը, նման էր Ամերիկյան ֆիլմի՝ հանկարձակի հարձակվել և տապալել ամենաուժեղին, որ մնացածը վախենան: Ենթադրում եմ, որ ամեն մի մերժում ներկայացնելու էք թերթում և եթե օրը մի կազմակերպություն մերժի, դուք մինչև Լիլիթի 20 ամյակը, զբաղվա՛ծ կլինեք : Վաղը, փորձեք ՎիվաՍելի մրցակիցների հետ կապնվել, հաստատ վախերը բռնած կլինեք: Դուք անիմաստ, չհայտարարված պատեքազմով շեղում եք հանրության ուշադրությունը բուն թեմայից և մոռանում երեխայի մասին: Վերջացրե՛ք այս պայքարը և թույլ տվեք մարդիկ իրենց սրտի ցանկությունները կատարեն:
mariam
Նյութը գրված է շատ ակեղծ` պատմելով այն, ինչ եղել է: Իսկ այ, որ ընկերության ներկյացուցիչ այնքան ճկուն չի գտնվել, որ անմիջապես արձագանքի երեւույթի, էդ հաստատ: Ի դեպ, շատ տխուր է նաեւ, որ ընկերության աշխատակիցներից մեկը տարբեր անուններով մեկնաբանություններ է թողնում: Ավելի լավ կլիներ` դա թողներ ընթերցողին:
Կարեն
Հետքի լրագրողական անձնակազմի որակը շահեկանորեն տարբերվում է շատ այլ լրատվամիջոցներից: Բայց անշուշտ ասածը չի տարածվում «Վիվասելը 1000 դրամ չունի՞» հոդվածի հեղինակի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter