HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի տնակային ավանի հրդեհման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քքննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում բնակարանների հրդեհման դեպքի առթիվ: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախնական քննության տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter