HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լևոն Զուրաբյան. «Ես Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ուզում եմ հայտարարել՝ ինքը պատրաստ է առաջինը անցնել այս ստուգումը»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստին, հայտնեց, որ կարող է ոմանց զարմացնել, եթե ասի, որ քննարկվող ապօրինի հարստացման քրեականացման օրենքի հեղինակն ու պահանջատերը ՀԱԿ-ն է։

Խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ը ի սկզբանե համարել է, որ երկրում թալանին վերջ տալու գործիքներից կարևորագույնը այս օրենքի ընդունումն է, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձիք շքեղ ավտոմեքենաներ են վարում, ունեն ամառանոցներ, արտերկրում՝ ունեցվածք` հակառակ այն բանին, որ ամբողջ կյանքում ստացել են բավականին ցածր պետական աշխատավարձ։

«Նրանց եկամուտների և ունեցվածքի անհամապատասխանությունը արդեն պետք է հիմք ծառայի նրա համար, որ պետությունը, դատախազությունը, օրինապահ մարմինները անհանգստանան։ Բայց չգիտես ինչու, որևէ մեխանիզմ նման անհանգստության համար մեր պետական համակարգում չի եղել»,- ասում է Զուրաբյանը։

Պատգամավորի հիշեցմամբ՝ 2013 թվականին ՀԱԿ-ը «Համատարծ և համակարգված կոռուպցիա Հայաստանում» հարցապնդման մեջ անդրադարձել է 7 բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և ունեցվածքի միջև առկա անհամապատասխանություններին։

Բացի այդ, Զուրաբյանը կրկին հիշեցնում է, որ այս տարվա մայիսին հայտարություն են արել` պահանջելով վավերացնել ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որը վերաբերում է  ապօրինի հարստացման քրեականացմանը, որով կստուգվեն պաշտոնատար անձանց ունեցվածքները։

Անդրադառնալով այս օրենքի նախագծին` ընդգծում է ՝ դրական է գնահատում նման օրենքի նախագծի երկայացումը, որով իշխանությունները գոնե արձագանքել է իրենց մտահոգություններին, թեև շեշտում է, որ այս օրենքի նախագիծը լիովին չի համապատասխանում իրենց սպասումներին, քանի որ առկա են թերություններ։

Մասնավորապես՝ որպես առաջին թերություն առանձնացնում է դրա՝ 2017 թվականի հունիսի 1-ից օրենքի ուժ ստանալու հանգամանքը` պնդելով, որ այն կարող էր օրենքի ուժ ստանալ անմիջապես։

Նրա դիտարկմամբ՝ առավել կարևոր  է, որ այս օրենքը հետադարձ ուժ չունի, հետադարձ ազդեցության որևէ մեխանիզմ չի նախատեսում։

Հաջորդիվ առանձնացնում է, որ հնարավոր էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին լիազորություններ և  պարտավորություններ տրամադրել՝ հավաքել պաշտոնատար անձանց ունեցվածքի և եկամուտների անհամապատասխանության մասին տեղեկություններ և որևէ խախատում հայտնաբերելու դեպքում, համապատասխան եզրակցությունը ուղարկել դատախազություն։

Անդրադառնալով օրենքի՝ 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնելու հանգամանքը, պագմավորը կարծում է՝ հայտարարվում է ամնիստիա. «Այսինքն՝ մինչև 2017 թվականի հունիսի 1-ը, եթե շատ մեծ անգամ անհամապատասխանություն է առաջացել եկամուտների և ունեցվածքի միջև, այդ մարդիկ անձեռնամխելի են այնքան ժամանակ, մինչև շատ կոնկրետ ապացուցող գործողությունները և հանգամանքներ, տեղեկություններ չենք գտել»։

Զուրաբյանը սա համարում է «աբսուրդ» և առաջարկում է այս մեխանիզմը տարածել 1991 թվականից պաշտոն զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձանց վրա:

«Ես Լևոն տեր-Պետրոսյանի անունից ուզում եմ հայտարարել՝ ինքը պատրաստ է առաջինը անցել այս ստուգումը։ Թող փորձեն գտնել որևէ անհամապատասխանություն իր եկամուտների և ունեցվածքի միջև։ Չեն գտնի»,- հավելում է նա։

Ամփոփելով դիտարկումները՝ Զուրաբյանը նշում է, որ այս օրենքի նախագծի ներկայացումը համարում է առաջընթաց, որի ընդունման համար շատ երկար կռվել և պայքարել են, թեև այսօր ստացել են այն, սակայն դրա արդյունքը բավարար չէ։ Նաև ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ խմբակցությունը իր նախընտրական ծրագրի ամենակարևոր քայլերից մեկը կհամարի հենց ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժ տրամադրելու մեխանիզմի հայտանբերումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter