HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` ուսումնասիրելու դասագրքերի գնումները

«Հետքը» 02.12.2016թ. հրապարակել էր  հոդված այն մասին, որ, կրթության և գիտության նախարարության պատվերով, 2016թ.  տպագրվել է շուրջ 100 հազար դոլարի դասագիրք, որի կարիքը դպրոցները չեն ունեցել:

Հանրակրթական դպրոցների դասագրքերը, ըստ գործող կարգի, պետք է տպագրվեն դպրոցներից ԿԳՆ ներկայացրած հայտերի հիման վրա, սակայն փաստացի տպագրաքանակը նշված գումարի չափով` ավելի քան 100 հազար դոլարով, գերազանցում էր դպրոցների կարիքները: Ուսումնասիրությունը կատարվել էր դպրոցներից ստացված հայտերը` ԿԳՆ-հրատարակչություններ պայմանագրերում առկա տպագրաքանակի հետ համեմատելով:  

Առանց բանակցային ընթացակարգի և դպրոցների կարիքները գերազանցող  գնումները, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության փոխանցմամբ, պետական միջոցների վատնում չէ: Օրեր առաջ վարչապետի` կրթության հարցերով խորհրդական Գևորգ Մուրադյանին հարցեր էինք ուղղել` արդյոք կառավարությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել` ինչու կամ ինչ նպատակով են տպագրվել ավել դասագրքերը կամ արդյոք պատրաստվում են կատարել նման ուսումնասիրություն:

Հարցումից հետո ԿԳ նախարարությունից ստացել ենք տեղեկատվություն` համաձայն որի ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` ուսումնասիրելու «hոդվածում բարձրացված հարցերը` (մարզերից, Երեւանի քաղաքապետարանից և ԿԳՆ ենթակայության դպրոցներից ստացված հայտերի, ամփոփ հայտի, դասագրքերի բաշխման և մնացորդի վերաբերյալ»:

Արդյունքները ստանալուց հետո կհրապարակենք:

լուսանկարը` yerevan.am-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter