HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերգեյ Ավետիսյան. «Այո՛, ավիաըներությունները պետք է գիտակցեն, թե ինչ դաշտ են մտնում»

Քաղաքացիակական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը այսօր կայացած ասուլիսում նշեց, որ ավիացիայի ոլորտում կա ծանր մրցակցություն, հատկապես երբ խոսվում է ռուսական ուղղությունների, մասնավորապես՝ Մոսկվայի մասին։

«Օրական դեպի Մոսկվա ունենք շուրջ 14-15 չվերթ։ Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մրցակցություն է տեղի ունենում այդտեղ։ Բաց երկնքի քաղաքականության անցումը արդեն իսկ ենթադրում է մրցակցություն։ Մրցակցությունն է, որ անուղղակիորեն բերում է այն իրողությանը, որին մենք ուզում ենք հասնենք. դա տոմսերի գների էժանացումն է, աշխարհագրական դիվերսիֆիկացիան, ավելի հարմարավետ և լավ ծառայությունների մատուցումը»,-նշեց Ավետիսյանը։

Վարչության պետն առաջնահերթությունն է համարում հավասար պայմանների ստեղծումը, որտեղ մրցակիները կմրցեն հավասար սկզբունքներով։

Դիտարկմանը, թե ռուսական և օտարերկրյա այլ ավիափոխադրողներ «Զվարթնոց» օդանավակայանում ստանում են առավել արտոնյալ պայմաններ, քան տեղական ավիափոխադրողը, Ավետիսյանը պատասխանեց մեջբերելով «Արմենիա» ավիաընկերության տնօրենի՝ երկու օր առաջ հնչեցրած շնորհակալությունը «Զվարթնոց» օդանավակայանին այն բանի համար, որ իրենց 50 տոկոս զեղչ է տրամադրվել: Ավետիսյանը հավաստիացրեց, որ այլ ավիաընկերություններ նման զեղչեր չեն ստանում։

Վարչության պետն ընդգծում է, որ երբ ընկերությունը փոքր է և մրցում է խոշոր ավիաընկերությունների հետ, մշտապես հայտնվում է դժվար պայմաններում, և դա համարում է նորմալ. «Այո, ավիաընկերությունները Հայաստանում պետք է գիտակցեն, թե որ դաշտ են մտնում։ Ես կարծում եմ, որ եթե իրենց հաշվարկները լինեն ճիշտ, ապա կհասնեն հաջողության»,-նշում է նա։

Անդրադառանալով տեղական ավիաընկերություններին տրամադրվելիք պետական աջակցությանը, Ավետիսյանը հիշեցնում է միջպետական համաձայնագրերը, որով արգելվում է որևէ ընկերության արտոնյալ պայմանների տրամադրումը։ Նրա խոսքով՝ պետական աջակցություն ասելով պետք է նկատի ունենալ կա՛մ փող, կա՛մ պայմաններ, որոնք փող կբերեն:

Ըստ Ավետիսյանի՝ ավիացիոն շուկան բաց է բոլոր տնտեսվարողների համար, և նրանք էլ ստեղծում են պարզ, թափանցիկ համակարգեր, որտեղ պոտենցիալ ներդրողը իրեն կզգա հարմար, վստահ և ապահով։ Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ եթե վարչության պետը լիներ տեղական ավիաընկերության տնօրեն, իրեն կզգա՞ր «վստահ, ապահով և համարավետ», Ավետիսյանը պատասխանում է, որ մի փոքր կանհանգստանար մրցակցությունից, քանի որ շուկան այս պահին «բավականին բարդ է»։

Անդրադառնալով Վրաստանով մեկնումներին և ժամանումներին, Քաղավիացիայի վարչության պետը նշեց, որ դրանց թիվը կտրուկ նվազել է, միեւնույն ժամանակ չթաքցնելով, որ կան ուղղություններ, որոնք Թբիլիսով առավել մատչելի են։ Հայկական եւ վրացական շուկաների տարբերությունը, ըստ բանախոսի, այն է որ վրացական շուկայում բավական ակտիվ են թուրքական ավիաընկերությունները, և Ստամբուլը, լինելով ավիացիոն խոշոր կենտրոն, մեծաքանակ հոսքեր է տանում Թբիլիսիից, տարանցիկ տեղափոխելով եվրոպական երկներ։

Ավետիսյանը նաեւ նշում է, որ Երևանը Թբիլիսիի նկատմամբ առավելություններ ունի մասնավորապես դեպի Ռուսաստան եւ դեպի Փարիզ ավիափոխադրումների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter