HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Կարապետյան. «Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու»

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությանը, նշեց, որ այս նախարարությունը չպետք է զբաղվի այն գործառույթների իրականացմամբ, որը կատարում է առավել վատ, քան ուրիշները։

Վարչապետն ասաց, որ թեև նախարարությունը աշխատանքի զբաղվածության հարցերի իրականացմամբ է լիազորված, սակայն կատարում է գյուղատնտեսական, բիզնես, ուսուցման խնդիրների լուծում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կարապետյանը հավելեց, որ նախարարությանը չլիազորված գործառույթների իրականացումը պետք է ուղղել համապատասխան կառույցներին։

«Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել։ Այդ իսկ պատճառով, մեր սոցիալական նպտասների թիվը աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց ում, որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդականց՝ աշխատելու կամ որոնելուցանկությունը»,- նշեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter