HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016թ. հունվար-նոյեմբերին Հայաստանը ստացել է 44 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն

Համեմատած 2015 հունվար-նոյեմբերի հետ՝ 2016-ի տասմեկ ամիսներին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը ավելացել է 5 միլիոն դոլարով կամ 2 միլիարդ դրամով։ Իսկ եթե օգնության աճը տոկոսային հարաբերակցությամբ դիտարկեն, ապա այն կազմել է 10 %։

Համաձայն պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2016 հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 7,5 հազար տոննա ապրանք։ Այդ օգնության արժեքը կազմել է 21 միլիարդ դրամից ավելի, որը մոտավորապես համարժեք է 44 միլիոն ԱՄՆ դոլարի։

Ստացված օգնության  50 տոկոսից ավելին քիմիայի և դրան առնչվող արդյունաբերության ճյուղերի ապրանքներ են եղել, այնուհետ մանածագործական իրերը, տարբեր արդյունաբերական ապրանքները, մեքենաներ, սարքավորումներ։

Դիտարկելով օգնություն ուղարկած երկրների ցանկը՝ նկատենք, որ հանրապետություն առավել շատ մարդասիրական օգնություն եկել է «այլ երկրներից», հաջորդիվ ԵՄ, այնուհետ` ԱՊՀ երկրներից։ Ի դեպ, ԱՊՀ երկրներից նման օգնություն ուղարկել են միայն Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն եթե նախորդ տարվա հունվար-նոյեմբերին այս երկրներից ուղարկած օգնություն կազմում էր 634 հազար դոլար, որից 566-ը՝ Ուկրաինայից, ապա այդ երկու երկրները 2016-ի հունվար-նոյեմբերին ուղարկել են ընդամենը 17 հազար դոլարի օգնություն, այսինքն՝ 37 անգամ քիչ։

2016-ի առաջին 11 ամիսների արդյունքում Հայաստան ամեամեծ ծավալով մարդասիրական օգնություն է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահագները։ Իսկ հինգ խոշոր մարդասիրական օգնություն ուղարկած երկրներն են ԱՄՆ, Շվեցարիան, Չինաստանը, Իտալիան, Ճապոնինան։ Ի դեպ, Իտալիայից ու Շվեցարիայից ուղարկվող օգնության ծավալները, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահավածի հետ ևս աճել է։

Այս երկրները նույնպես 2016-ի հունվար-հոկտեմբերին Հայաստան ամենամեծ ծավալով մարդասիրական օգնություն ուղարկողների հնգյակն էին կազմել։ Նաև հավելենք, որ 2016թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով հանրապետություն է ներմուծվել 7 հազար տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 20,136 մլդ դրամ կամ 42 մլն ԱՄՆ դոլար: 

լուսանկարը՝ palletizing.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter