HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության վաշտի ավագը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության վաշտի ավագի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժնի ոստիկանության վաշտի ավագ Ա. Գեւորգյանը 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին ամրակցված ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով, կնքված պայմանագրերի հիման վրա, առեւտրային կազմակերպություններից ստացել է 38.280 լիտր բենզին, իսկ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությունից` 7.830 լիտր բենզին: 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ա. Գեւորգյանը մուտքագրել, հաշվառել եւ կազմակերպել է վառելիքի բաշխումը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հատուկ մատյանի լրացման կարգը խախտելով, կատարել է իրեն վստահված 1 894 800 դրամ ընդհանուր արժողությամբ գույքի` 5.020 լիտր բենզինի լիցքավորման կտրոնների յուրացում եւ 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք իրացրել է: Բենզինի լիցքավորման կտրոնները տարբեր անձանց իրացնելու արդյունքում ստացած գումարները նա օգտագործել է անձնական կարիքների համար:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Նախաքննության ընթացքում` 2011թ. նոյեմբերի 18-ին, Ա. Գեւորգյանը հանցագործությամբ պատճառած 1 894 800 դրամ գույքային վնասը վերականգնել է լիովին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter