HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ վարչապետին

«Հետքը» մի քանի հրապարակումներով անդրադարձել է գեներալ Հայկազ Բաղմանյանի եւ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի դատական վեճին, որը շարունակվում է մոտ 3 տարի:

Գեներալը որդու' «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի սեփականատեր Պավել Բաղմանյանի միջոցով եւ դատարանների օգնությամբ փորձում է վերցնել ընկերության հողատարածքի մի մասը:

Այս վեճում լուրջ դերակատարում ունի նաեւ ՀՀ կառավարությունը: Պանրագործարանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մի մասը Կառավարության որոշմամբ հատկացվել է Մարտունու քաղաքապետարանին, ինչի մասին ընկերության տնօրենն իմացել է վերջերս: Դատարաններում գործի արդարացի լուծում չստանալուց հետո պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը:

Բաց նամակ

Հարգելի պարոն վարչապետ, համոզվելով, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 1997 թ. սեփականաշնորհման պայմանագրով ձեռք բերած ողջ անշարժ գույքը Կառավարության որոշումով ընկերությունից գաղտնի Մարտունի քաղաքային համայնքին փոխանցելու անօրինական, հակասահմանադրական քայլի մասին իմ բազմաթիվ դիմումները Կառավարության եւ այլ չինովնիկների կողմից ենթարկվում են «բլոկադայի», ստիպված հարցի լուծման ակնկալիքով բաց նամակով դիմում եմ Ձեզ եւ խնդրում իբրեւ Կառավարության ղեկավար ի պաշտոնե ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Կառավարության 26.01.2006 թ. թիվ 135-Ն որոշումով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանած գույքի անօրինական, սեփականատիրոջից գաղտնի ձեւով Մարտունի քաղաքային համայնքին փոխանցելու գործընթացի մասնակիցներին ի հայտ բերելու, նրանց պատժելու, իմ բազմաթիվ դիմումները փաստացի անհետեւանք թողնելու, ինչպես նաեւ գույքը օրինական սեփականատիրոջը վերադարձնելու համար: Հուսով եմ, որ այս բաց նամակը կնպաստի հարցի լուծմանը:

Մեկնաբանություններ (1)

Aram
People apply to the President and the Prime Minister with their grievances in Hayastan because the legal system and its representatives are neither reliable to uphold the law nor honest. We seem to be living few centuries back in the country's jurisprudence system.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter